ՀՔԾ քննիչները ՍԴ-ում խուզարկություն չեն կատարել. Մարինա Օհանջանյան
ՀՔԾ քննիչները ՍԴ-ում խուզարկություն չեն կատարել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՔԾ քննիչն այսօր այցելել է Սահմանադրական դատարանում։ Վերջինս ցանկություն է հայտնել հանդիպել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ով սակայն այդ պահին չի գտնվել դատարանի շենքում։
Հիշեցնենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։