Հրապարակվել են կադրեր՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ ամանորյա կորպորատիվից (տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ՝ Հանրապետական կուսակցության ամանորյա կորպորատիվից։
Կադրերում ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին շնորհավորում են Ամանորի կապակցությամբ:
Խնջույքը տեղի է ունեցել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։