Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Փաշինյանը «դեմ» է քվեարկել Գյումրիում ճանապարհաշինական ծրագրին, սակայն օգտվում է դրա դափնիներից. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաշինյանը «դեմ» է քվեարկել Գյումրիում ճանապարհաշինական ծրագրին, սակայն օգտվում է դրա դափնիներից


Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Գյումրիում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Շիրակի մարզկենտրոնի Սայաթ-Նովա, Տիգրան Մեծ փողոցներով և «Հայուհու» հրապարակում՝ ծանոթանալով կատարված փողոցաշինական աշխատանքների որակին...

Խնդիրն այն է, որ, ի շնորհիվ իշխանությունների և որոշ ԶԼՄ-ների, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Գյումրիում կատարված լայնամասշտաբ ճանապարհաշինական ծրագիրը իրականացվել է պարոն Փաշինյանի շնորհիվ... Իսկ վերջինս և նրա կառավարության ներկայացուցիչներն էլ չեն բարձրաձայնում, որ նրա ղեկավարած կառավարությունն ընդամենը վերահսկել է այդ աշխատանքները և որևէ կապ չունի այս ծրագրի հետ, որը ժառանգել է նախորդներից...

Բազմիցս եմ անդրադարձել (տե՛ս՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/470686497109701 ) այս թեմային, բայց պարզվում է` պարոն Փաշինյանի կառավարության անդամներից ոմանք, նրա «պողոսացված» երկրպագուները և կողմնակիցները շարունակում են առաջնորդվել «զոռբայությամբ» և պարոն վարչապետին են վերագրում մի բան, որի հետ նա գրեթե կապ չունի...

Հիշեցնեմ, որ Գյումրիում լայնամասշտաբ ճանապարհաշինական ծրագիրն առաջին անգամ քննարկվել է 2015 թ-ի դեկտեմբերի սկզբին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանդիպման ժամանակ... 2016 թ-ի մայիսի 11-ին Լոնդոնում Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյանը, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը և Հայաստանի փոխվարչապետը պայմանագիր են ստորագրում, համաձայն որի` Գյումրու փողոցների վերակառուցման և վերանորոգման համար ՀՀ կառավարությանը տրամադրվում էր 14,6 միլիոն եվրո վարկ և 8,9 միլիոն եվրո դրամաշնորհ՝ ընդհանուր 23,5 միլիոն եվրո գումար...

Իսկ հետո սկսվում է ամենահետաքրքիրը... Գյումրիի փողոցաշինական ծրագրերը հիմա իրենով անող պարոն Փաշինյանը, երբ 2016 թ-ի հունիսի 17-ին ԱԺ-ում այդ դրամաշնորհի հարցը դրված էր քվեարկության, "դեմ" է քվեարկել... Այո՛, նա և ևս 3 պատգամավորներ ՀԱԿ խմբակցությունից դեմ են քվեարկել...

Ի դեպ, օրինագծին «կողմ» էր քվեարկել 101 պատգամավոր, 4-ը՝ «դեմ», 2-ը՝ «ձեռնպահ»...

Պարոն Փաշինյանը որևէ կապ չունի այս ծրագրի հետ և միայն, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության գալով, կատարել է իր կառավարությանը վերապահված ֆունկցիան՝ վերահսկել է աշխատանքները...

Հետաքրքիր փաստ ևս. երբ Գյումրիում ճանապարհաշինական ծրագիրն ակտիվ փուլում էր, պարոն Փաշինյանին հարող որոշ անձինք խիստ դժգոհություն էին հայտնում կատարված աշխատանքների որակի վերաբերյալ, բայց հիմա ձկան նման լուռ են...

Տեսնես ինչու՞...

Հ.Գ. Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանի լուսավորությամբ ուրախանալու, նախորդ իշխանությունների ճանապարհաշինական ծրագրերը սեփականաշնորհելու փոխարեն լավ կլիներ 1,9 տարվա մեջ պարոն Փաշինյանը կամ նրա շրջապատը գոնե մի փողոց վերանորոգեին Գյումրիում, որ մենք էլ այդ փողոցին երկրորդական անուն տայինք՝ «Փաշինյանի փողոց», ինչպես գյումրեցիները «Կարապետյանի փողոց» են անվանում Ռուսթավելի փողոցը...»: