Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Տնտեսություն

Իմքայլական պատգամավորի միջնորդությամբ բացված կարի արտադրամասում խաբե՞լ են. 150 աշխատող աշխատավարձ չի ստանա

Լոռիի մարզի Ալավերդի քաղաքում նոյեմբերի սկզբին մեծ շուքով ու աղմկով բացվեց «Կոտտոնի» կարի արտադրամասը: Այսօր արդեն «շուքը» անցել է, իսկ աղմուկը` մնացել: Նոյեմբերի 11-ից իրենց աշխատանքն այս արտադրամասում իրականացնող բանվորները դեռևս աշխատավարձ չեն ստացել: Դեկտեմբերի 27-ին էլ համբերության բաժակը լցվել էր ու բողոքի ակցիա են իրականացրել։

Արդյունքում ընկերության համասեփականատեր Կարեն Դասոյանը բանվորներին խոստացել է, որ դեկտեմբերի 30-ին, ժամը 16:00-ին կհանդիպեն և ինքը, «մեծահոգաբար», այդ մարդկանց մի քիչ գումար կտա:

Արտադրամասում աշխատում է 150 մարդ, ովքեր չեն հավատում Դասոյանի խոտումներին: NEWSPRESS.am-ի հետ զրույցում աշխատողներից մեկն ասաց, որ ի սկզբանե իրենց հետ ոչ ոք ոչ մի գումար չի պայմանավորվել:

«Երևի մեր միակ սխալը դա էր, որ պայմանագիր չենք կնքել»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ երբ աշխատավարձի ժամանակը եկել է, ասել են, որ մինիմալ աշխատավարձի չափով են գումար տալու, սակայն պարզվել է, որ մինիմալը, արտադրամասի տնօրինության համար, 40 000 դրամն է եղել: Տեսնելով, որ աշխատողները դժգոհում են և պնդում, որ մինիմալն այնուամենայնիվ 55000 դրամն է, ու գոնե այդչափ գումար պետք է տան իրենց, ուստի տնօրինությունը, ինչ-որ անհեթեթ պատճառաբանումներով, հայտարարել է, թե միայն այս ամիս կլինի 40 000, իսկ հետո կվերանայեն ու կբարձրացնեն: Սակայն 1.5 անց պարզվել է՝ անգամ այդ գումարն էլ չեն ուզում վճարել` հիմա էլ պատճառաբանելով, թե «ֆուռերը տեղ չեն հասել»:

«Ի՞նչ կապ ունի` ֆուռը հասել ա-չի հասել, կարող ա էդ ֆուռը ճանապարհին շրջվում ա... ի՞նչ ա, մեզ ընդհանարպես փող չե՞ն տալու: Մենք մեր կատարած աշխատանքի տերն ենք»,- նկատեց մեր զրուցակիցը:

Ամեն դեպքում, արտադրամասի բանվորների համար ամենևին էլ հուսադրող չէ Դասոյանի խոստումը, թե իրենց մի քիչ գումար կտա. նախ, վերջինս յուրաքանչյուրին 20-30 000 դրամ է խոստացել, հետո էլ նրա համբավը վստահություն չի ներշնչում:

Մեր տեղեկություններով՝ Դասոյանը Ձորագեսում ևս մեկ կարի արտադրամաս է ունեցել, որտեղ «կուրտկաներ» են կարել: Նա աշխատողներին 1 ամսվա համար տվել է 15-25 հազար դրամ աշխատավարձ: Ու հիմա բանվորներն անհանգստացած են` եթե նա այդ սկզբունքով պետք է վարձատրի նաև այս դեպքում, ապա դա նույնիսկ իրենց ճանապարահածախսը չի կարող հանել:

Բացի այդ, աշխատավարձերի հետ կապված մամուլում, աշխատողների համար, «հեքիաթային» թվեր են ներկայացվում` ընդհուպ մինչև 150-200 հազար դրամ: Այս մասին խոսելիս` մեր զրուցակիցը ծիծաղեց. «Էս ինչ հեքիաթներ են, ամենքը մի բան են գրում, նայում ենք ու ապշում: Էդ թվերի մեջ վերջին 0-ները ավել են»:

Գիտի՞ այս խաբեության մասին երկրի ղեկավարը, թե՞ ոչ, պարզ չէ: Համենայնդեպս ասում են, որ արտադարամասի բացման արարողությանը հրավիրված է եղել, բայց չի եկել: Երևի նա ի սկզբանե արտադրամասի ճակատագիրը կանխորոշել էր...

Ինչևէ...

Հարկ է նշել, որ կարի արտադրամասի համար միջնորդել ու հետո դրա «փիարով» զբաղվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: Նա բացման օրերին չէր դադարում երևալ էկրանին: Նկարվում ու հանդես էր գալիս ամպագոռգոռ խոստումներով, թե այս արտադրամասը Ալավերդու տնտեսության համար վերելք կարող է հանդիսանալ, և որ նմանատիպ այլ ծրագրեր ևս կան...

Թե ինչու այս օրերին նույն ոգևորությամբ իմքայլական պատգամավորը չի երևում էկրանին` կարելի է ենթադրել: Ակնհայտ է նաև, որ «նոր Հայաստանում», նոր հույսերով լցված 150 ընտանիք, Ամանորի շեմին կանգնել է խնդրի առաջ ու սպասում է իր տարածքից ընտրված ու իրենց աշխատանքի համար երաշխավորած պատգամավորի «բեմելին»... նրանք չեն ուզում հավատալ, որ խաբվել են:

Արմինե Մկրտումյան