Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Աստված չանի ինչ-որ բան լինի, նրանք պատրաստ են հենց այդպես էլ ծառայելու. պատերազմի բովով անցած տղերքի զրույցը` վերականգնողական կենտրոնում

«Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնում եմ։ Այս մասին գրում է hy.armradio.am-ի թղթակիցը:

Ամանորի շունչն այստեղ արդեն զգացվում է՝ տոնի խորհրդանիշ եղևնին զարդարված է։ Այս կենտրոնում ապրող տղաներին իրար կապող մի ընդհանուր բան կա։ Նրանք մինչ այստեղ հայտնվելը իրար չեն ճանաչել, բայց այսօր դարձել են մի ընտանիքի անդամ։

Ծանոթ են մեկը մյուսի խնդիրներին։ Տարբեր ժամանակներում են հայտնվել «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնում, նրանց կապող օղակը եղել է հենց հայրենիքը։ Այստեղ տարբեր տարիներին զինվորական ծառայության ժամանակ վիրավորված տղաներն են՝ ոմանք դիվերսիայի, ոմանք մարտական հերթապահություն իրականացնելու, իսկ ոմանք էլ` դժբախտ պատահարի ժամանակ։ Սեդրակ Շահբազյանը վիրավորվել է 2012 թ-ի հունիսի 4–ին՝ թշնամու դիվերսիոն գործողությունների ժամանակ։

«Այդ օրը ես էի հերթապահ, դիվերսիոն գործողություն սկսվեց ու ինչպես լինում է դիվերսիայի ժամանակ սկսվեց փոխհրաձգություն, ունեցանք զոհ, իրենց հետ շպրտեցինք․․․ Եկել եմ Բերդի հոսպիտալ, որից հետո Մուրացան»,–պատմեց Սեդրակը։

Երբ ստեղծվում է Վերականգնողական կենտրոնը Սեդրակին զանգահարում են ու հրավիրում վերականգնողական կուրսեր անցնելու։

«Այստեղ մենք զգում ենք այնպես ինչպես տանը։ Այստեղ հավաքված անձնակազմը ոնց մի ընտանիք լինեն, փորձում են մեկը մեկին օգնել, մեկը մեկի կարիքները հոգալ»։

Այս կենտրոն մուտք գործող յուրաքանչյուր վիրավոր ունի մեծ հավատ, որ առողջացած տուն է վերադառնալու։ Զրուցակիցս` Արթուր Սաֆարյանը, վիրավորվել է այս տարի և ունի հենաշարժողական խնդիրներ, քայլում է ձեռնափայտի օգնությամբ, բայց հավատում է, որ կինեզիստ Դավիթ Ավետիսյանի շնորհիվ, ու ոչ միայն, լիովին ապաքինված տուն է վերադառնալու։

«Սկզբում չէի հավատում, որ կարող է առողջանամ, խնդիրը զուտ քայլելս է, բայց հավատում եմ, որ ժամանակի ընթացքում կկարգավորվի, շնորհիվ վերականգնողական թիմի մեծ աշխատանքի։ Ու վստահեմ եմ, որ ժամանակի ընթացքում իմ քայլվածքը կլինի ավելի լավ»:

Մինչ զրուցում ենք Արթուրի հետ, հանգստի սենյակ են ուղեկցում Դավիթ Սարգսյանին։ Վերջինս անվասայլակով է, ես տեղից վեր եմ կենում, փորձում մոտենալ։ Կարիք չկա, ինքս կմոտենա, կանխում է Դավիթը։ Հարցս արդեն անիմաստ է հնչում, թե ինչպես է իրեն զգում։

«Դիրքերից հետ էինք վերադառնում ընկել եմ, այդ պահին չենք պատկերացրել, որ պետք է ֆիքսվի պատգարակի վրա ու իմ ոտքով եկել եմ բուժկետ․․․, հիմա ամեն ինչ փառք Աստծո լավ եմ»։

Դավիթն ապագա պատմաբան է, ասում է, որ 2020 թ.-ի հետ մեծ հույսեր է կապում թե առողջության, թե անձնական կյանքի և թե երկրի զարգացման հետ։

«Առողջական առումով դինամիկա կա, մի քիչ ավելի եմ ինքնուրույն եմ շարժվում անվասայլակով։ Իսկ մեր քաղաքում տեղաշարժվելը շատ բարդ է։ Ինչքան են էլ ողնաշարդ վնասված է լինում, քայլելու հույսը չենք կորցնում։ Իսկ ես պիտի քայլեմ, այլ կերպ չի կարող լինել։ Իսկ 2020 թ–ին կուզենայի ամուսնանայի, բայց ցանկությունը դեռ քիչ է։ Շատ մեծ սպասումների ու պատասխանատու տարի է լինելու բոլորիս համար։ Եթե մենք մեր տեղում լինենք, ինչ–որ աճ կգրանցենք։ Իսկ եթե մենք շարունակենք բողոքենք, որ մեր տեղը ինչ մեկը, ինչ–որ մի բան պիտի անի, ապա ոչինչ չի փոխվի»։

Զրույցին միանում է փոխգնդապետ Բայրամյանը, նա արցախյան գոյամարտի մասնակից է ։ Առավոտյան դասավանդում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, իսկ դասերից հետո վերականգնողական կուրս անցնում Հայրենիքի պաշտպանի կենտրոնում։

«Առաջիններից մեկն եմ եղել, որ ծանր վիրավորվելուց հետո շարունակել եմ ծառայել ու այս ավանդույթը ես փոխանցել եմ իմ կուրսանտներին։ Աստված չանի ինչ որ նման բան լինի, նրանք պատրաստ են հենց այդպես էլ ծառայելու»։

Փոխգնդապետի հետ զրուցում ենք անցած գնացած օրերի մասին։ Պատմում է, որ մի քանի տարի Ամանորը դիմավորել է հենց դիրքերում։

Պարզվում է, որ զրուցակիցներիս համար ամենահիշարժան ամանորները եղել են ծառայության տարիներին։

«Որպես զինվորականի ամենահզոր տարին եղել է 1993 թ–ը։ Ինքս ծնվել եմ սահմանում, ու անգամ այդ ժամանակներում էլ անգամ հրավառություն էինք անում։ Թշնամին գիտեր, որ այդ օրերին մեծ պատրաստություն էին տեսնում ու հենց դեկտեմբերի 29–ին։ Կանայք գաթա էին թխում, տղամարդիկ մսի հարցերով էին զբաղվում։

Ու այդ օրը ամբողջ Հայաստանի սահմանով ընդհուպ գրադ կայանքներից սկսում էին ռմբակոծություն էին անում։ Բայց ժողովուրդը միշտ զգոն էր, անգամ նկուղներում անգամ կենդանի էին մորթում, որ նոր տարին նշեի։ Առաջին բաժակն էլ բարձրացնում էին խաղաղության համար»։

Մեր զրույցը կարող էր երկար տևել, սակայն նրանք շտապում էին հերթական թերապիային։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում