Այս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցերԻ՞նչն է Ձեզ կաշկանդում, պարոն Գաբրիելյան, սա Ձեր առաջին թեստն է. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, բարձր ամբիոններից շոու եք սարքել․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)Իշխանությունը համարձակություն ունի՞ COP17-ի ժամանակ ասելու, թե ինչպես է Ադրբեջանը վանդալիզմ իրականացնում. Իրինա Յոլյան (տեսանյութ)COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Հասարակություն

Քրեակատարողական ծառայությունը Ամանորից առաջ չնախատեսված խուզարկություններ է իրականացրել

Քրեակատարողական հիմնարկներում Ամանորի նախօրեին փորձել են թմրամիջոցներ և արգելված իրեր փոխանցել, որոնց փորձերը կասեցվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 01։10-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել Վաղարշապատի բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալ Ա․ Ս․-ին։ Նրա մոտից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ՝ 50 գրամ քաշով, որի մեջ առանձնացված առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ։

Նույն օրը՝ ժամը 23։30-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակի ծառայողը նկատել է արտանետման փորձ կատարելու նպատակով հիմնարկին մոտեցող անձի։ Անմիջապես ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում կանխվել են վերջինիս հետագա գործողությունները, և ահազանգվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին։ ՔԿՀ աշխատակիցների կողմից տարածքի զննությամբ հայտնաբերվել է նշված անձի կողմից թողնված երկու փաթեթ, իսկ նրա անձնական խուզարկությամբ՝ մեկ փաթեթ։ Փաթեթներում առկա են եղել 17 բջջային հեռախոս, 2 մարտկոց և առանց գործարանային փաթեթավորման և մակնշման թվով 1615 սպիտակ դեղահաբ։

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 03։30-ի սահմանում, ներնետում է կատարվել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք։ Դիտաշտարակի ծառայողի ահազանգով ներնետման վայր մեկնած ծառայողների կողմից հայտնաբերվել է 200,8 գր ընդհանուր քաշով, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ։

Հայտնաբերվածում ծանրությունն ապահովելու համար առկա են եղել 3 պտուտակ, 4 պնդօղակ և ուղղանկյունաձև մետաղի կտոր, իսկ պարունակությունը բաղկացած է եղել անհիդրիդ հիշեցնող 0,5 մլգ հեղուկով լի 6 մլ տարողությամբ ներարկիչից, 0,5 գրամ ընդհանուր քաշով, ափիոնանման զանգվածից, ինչպես նաև բժշկական ռետինե ձեռնոցից կտրած երկու մատերի մեջ լցված, 2,5 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածից։

Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Բացի այդ՝ դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Կոշ», «Վանաձոր», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի և առարկաների հայտնաբերման նպատակով իրականացվել են նախատեսված, ինչպես նաև չնախատեսված խուզարկություններ։

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկությունների արդյունքում հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, 3 ականջակալ, հեռախոսի 3 բաժանորդային քարտ, 47 կտրող-ծակող առարկա, 1 ինքնաշեն պարան, 209 խաղաթուղթ, էլեկտրական 1 ինքնաշեն սալիկ և 1 ջրատաքացուցիչ, լոտո՝ իր խաղաքարտերով, ինչպես նաև 5 լիտր ինքնաշեն գինու թուրմ և 0,250 լիտր սպիրտ։

ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից հայտնաբերվել և առգրավվել են 7 բջջային հեռախոս, 1 պլանշետ, 2 մարտկոց, 9 լիցքավորիչ, 12 USB լար, 9 ականջակալ, 2 հիշողության կրիչ և 1 բաժանորդային քարտ, ինչպես նաև 107 խաղաքարտ, 2 զույգ ինքնաշեն զառ, 1 ինքնաշեն ջրատաքացուցիչ, 6 լիտր ինքնաշեն գինի, 1 լիտր օղի և 27 կգ ինքնաշեն օղու թուրմ։

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի խցերից ևս հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել արգելված իրեր՝ 3 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ, 3 ականջակալ, 5 լիցքավորիչ և 3 մարտկոց, նաև 1 ինքնաշեն ջրատաքացուցիչ, պարանով ամրացված 4 պարկ՝ փոխանցումներ կատարելու համար, և դաջվածքի ինքնաշեն 1 սարք։

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։15-ի սահմանում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ․ Ա․-ի անվամբ քաղաքացի Ա․ Մ․-ի կողմից բերված հանձնուքում առկա 10 շիշ հանքային ջրերից երկուսը լցված են եղել օղուն բնորոշ հոտով հեղուկով։

Նույն օրն իրականացվել են նաև չնախատեսված խուզարկություններ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, 1 ականջակալ, 2 wi-fi սարք, գործարանային արտադրության 76 խաղաքարտ, 2 ինքնաշեն նարդի՝ իրենց զառերով, և 27 կտրող-ծակող գործիք։

Չնախատեսված խուզարկություններ են իրականացվել նաև ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի խցերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, 2 լիցքավորիչ, 5 կտրող-ծակող գործիք, 1,5 լիտր ինքնաշեն օղի և 0,5 լիտր ինքնաշեն գինու թուրմ։