Աշխատանքային տարին մեկնարկեց «Սանիկ» օպերացիայի շարունակությամբ. փաստաբան Տիգրան Աթանեսյան
Աշխատանքային տարին մեկնարկեց «Սանիկ» օպերացիայի շարունակությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Դատարանը քիչ առաջ ավարտեց ՍԴ նախագահ Հ.Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու միջնորդության քննությունը: Որոշումը կհրապարակվի վաղը առավոտյան»: