Կարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցերԻ՞նչն է Ձեզ կաշկանդում, պարոն Գաբրիելյան, սա Ձեր առաջին թեստն է. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, բարձր ամբիոններից շոու եք սարքել․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)Իշխանությունը համարձակություն ունի՞ COP17-ի ժամանակ ասելու, թե ինչպես է Ադրբեջանը վանդալիզմ իրականացնում. Իրինա Յոլյան (տեսանյութ)COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Փաշինյանը՝ ՍանչեսինՄիջազգային գործընկերները որքա՞ն գումար են տվել Արցախից բռնի տեղահանվածների համար, ու ի՞նչ եք արել դրանք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Եթե Արցախին մինչև 2020թ-ը հատկացրած 144 միլիոն դոլարը էլ չի հատկացվում՝ բա հիմա ու՞ր է այդ գումարը, տվեք՝ բնակարան գնեն. Ֆարմանյան (տեսանյութ)Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկը
Հասարակություն

Ես մարտահրավեր եմ հնչեցնում. Նաիրա Զոհրաբյան

Ինձ վաղուց դադարել է զարմացնել մարդկային լկտիությունն ու ստորությունը: Ես վաղուց գիտեմ, որ այն սահման չունի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

«Բայց երբ տեսա, թե սպանված 16-ամյա աղջնակի հասցեին ինչ հայհոյանքներ և զազրելի մեկնաբանություններ են գրում, ի դեպ, հենց սպանված աղջկա ֆեյսբուքյան և ինսթագրամի էջերում, հասկացա, որ մենք այլևս ոչ թե անդունդի եզրին ենք, այլ վաղուց ատելության, չարության ամենակուլ անդունդի հատակում ենք:

Այս օրերին իմ լավ ընկերները`«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արմքոմեդիի» Նարեկն ու Սերգեյը, գյումրեցի իմ բարեկամ Ռուբեն Մխիթարյանը, որոնց հետ քննարկում ենք հանրության մեջ ատելության, նեգատիվի այս լավայի դեմն առնելու իրավական ճանապարհները, գրեթե ամեն օր անդրադառնում են այս այլևս աղետալի խնդրին:

Իմ լավ բարեկամ Արամ, հիվանդ ու չկայացած մարդկանց հայհոյանքը մեր իսկ հասցեին մեր էջերում հրապարակելով մենք էս խնդիրը չենք լուծելու: Հավատա, հաստատ չենք լուծելու:

Մեր լավագույն հոգեբույժներից մեկն այն կարծիքին է, որ հասարակության մի զգալի հատված ուղղակի հիվանդ է և սոցիալական մեդիայի տիրույթը պարզապես ակնհայտ է դարձնում հոգեկան շեղումներ ունեցողների իրական թիվը, որը կատաստրոֆիկ մեծ է:
Մենք բոլորս խոսում ենք, զարմանում ենք, զարհուրում ենք, բայց եկեք ընդունենք, որ իրականում ոչինչ չենք անում. մենք` հանրային կարծիք ձևավորողներս և մեր ձեռքին իրավական լծակներ ունեցողներս` պատգամավորներս, լրագրողներս, իրական մտավորականներս:

Ամեն օր տեսնելով, թե ինչպես է դեգրադացվում հանրության մի հատված, որը եթե չարության, ատելության, նեգատիվի իր օրական դոզան չի արտանետում ինչ-որ մեկի վրա` իրեն բավարարված չի զգում ու ամեն օր ընդամենը զարմանալով` մենք այս աղետը չենք կասեցնելու:

Ես որպես քացաքացի` ահազանգ եմ հնչեցնում ու ասում եմ` անլուծելի իրավիճակներ չկան, պարզապես խոսելու փոխարեն, էն մարդկանցով, ովքեր հասկանում են, թե իրականում ինչ կործանարար մարտահրավեր է ցանկացած երկրի համար հանրային ատելության այս գեներացիան, պետք է գնալ կոնկրետ առաջարկների և լուծումների ճանապարհով:

Իմ մի քանի մտավորական ընկերների հետ մենք որոշակի գաղափարներ արդեն ունենք` օրենսդրական լուծումների ճանապարհով և ոչ միայն: Պատրաստ ենք լսել ցանկացած գաղափար ու ադեկվատ առաջարկ: Սպանված աղջնակի հասցեին հայհոյանքի այս տարափը թող մեզանից յուրաքանչյուրի համար համբերության վերջին կաթիլը դառնա»: