Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Քաղաքականություն

Զոհրաբյանին ուզում են «բնի մեջ խեղդել». Ստամբուլյան կոնվենցիայի մասով որոշումը կայացված է

Իշխանությունն այլևս կայացրել է քաղաքական որոշում՝ Ստամբուլյան կոնվենցիան ամենաուշը փետրվարի վերջին կբերվի խորհրդարան։ Ստամբուլյան կոնվենցիայի քննարկման գլխադասային հանձնաժողովն է լինելու ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը և ահա այստեղ է, որ իշխանության, այսպես ասած, սորոսական կանայք, սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող կոնվենցիան փրկելու հարթական գրոհն են սկսել։

Մեր տեղեկություններով՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի իմքայլական պատգամավորներ՝ ԼԳԲՏ համայնքի ակտիվ լոբբիստներ և Սորոսի գրասենյակի «թոշակառուներ» Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանն այս օրերին ակտիվորեն նամակներ են հղում եվրոպական կառույցներ և մասնավորապես ԵԽԽՎ, որտեղ տեղակայված է Ստամբուլյան կոնվենցիայի գրասենյակը և պահանջում են եվրոպական կառույցներից ճնշումներ գործադրել հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի վրա։ Սա այն բանի համար, որ վերջինս, ինչպես իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ Մարիա Կարապետյանը հոմոֆոբ է և չի պաշտպանում ԼԳԲՏ համայնքի շահերը։

Ավելին՝ մեր տեղեկություններով՝ սորոսական տիկնայք սույն նամակում իրենց վրդովմունքն են հայտնել, թե ինչպես կարող է նման հայացքներ ունեցող պատգամավորը լինել Մարդու իրավուքների հանձնաժողովի նախագահ և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ։

Հիմա ավելի կոնկրետ, թե ինչո՞ւ է սկսվել հերթական արշավը Նաիրա Զոհրաբյանի դեմ․

Իմքայլական մեր աղբյուրները հայտնում են, որ իշխանության քաղաքական որոշումը կայացված է․ ավելին՝ Փաշինյանը նեղ շրջապատում ասել է, թե բնում պետք է խեղդել կոնվենցիայի դեմ ցանկացած հանրային ընդվզում։ Չնայած այդ ամենին՝ իշխանությունը լուրջ մտավախություն ունի, որ Ստամբուլյան կոնվենցիայի թեման կարող է իրենց «վերջի» սկիզբը դառնալ։ Ու եթե այլ թեմաներով Նիկոլին հաջողվում է պողոսներին «կուտ տալ»՝ վախեցնելով նախկին իշխանությունների ուրվականով, ապա սեռական փոքրամասնությունների թեման այն հարցն է, որ անգամ ամենավերջին ու նիկոլապաշտ Պողոսն այդ կուտը չի ուտի։

Ուստի, խնդիր է դրված մինչև կոնվենցիայի խորհրդարան հասնելը, ճնշում գործադրել բոլոր այն անձանց վրա, ովքեր կարող են կոնվենցիայի ընդունման ճանապարհին ոչ միայն լուրջ խոչընդոտ լինել, այլև հանրային շարժում գլխավորել։

Իսկ Նաիրա Զոհրաբյանը քաղաքական այն գործիչներից է, ում հաջողվել է հանրության շրջանում վստահություն ձեռք բերել։ Հիշենք թեկուզև վերջին դեպքերից մեկը՝ դեկտեմբերի վերջին ԱԺ դիմաց տեղի ունեցած ակցիան։ Զոհված զինվորի հարազատները, ովքեր սգի մեջ էին ու վճռական տրամադրված՝ սպառնում էին ընդհուպ փողոցներ փակել, մինչև իրենց չլսեն ու հարցը չլուծվի։ Սակայն, երբ Նաիրա Զոհրաբյանը խոսեց, վրդովված հարազատներից մեկն ասաց, որ շատ են հարգում ու հավատում Նաիրա Զոհրաբյանին և հրահանգեց մյուսներին լռել։

Ինչպես ասացինք, սա ընդամենը վերջին իրադարձությունն է, սակայն նման դեպքերը բազմաթիվ են, երբ Զոհրաբյանին հաջողվել է հանդարտեցնել հասարակությանը, ձեռք մեկնել ու ընդառաջել նրանց՝ վստահություն ու հավատ ներշնչելով մարդկանց, ուստի զարմանալի չէ, որ նա հայտնվել է իմքայլականների թիրախում։

Իրականում, Զոհրաբյանին ուզում են «բնի մեջ խեղդել», որպեսզի հետո, որպես հանրությանը գլխավորող ուժ, անհատ, կասեցվեն նրա բոլոր գործողությունները։

Սա, իհարկե, ինչպես ասում են, Պողոսի խելքի բանը չէ․ պողոսների ծրագրավորված ուղեղները ի զորու են ընդունել միայն իշխանության ներկայացուցիչների իջեցրած հրահանգները։ Այնպես որ, Նաիրա Զոհրաբյանի դեմ սկսված արշավը ոչ այլ ինչ է, եթե ոչ հերթական հրահանգը՝ իջեցված սորոսյան թևից։

Պողոսները գուցե չհասկանան, սակայն բոլոր նրանք, ովքեր ավելի սթափ ու ադեկվատ են, գիտակցում են իրավիճակը։

Հարկ ենք համարում նշել նաև, որ առաջիկայում խորհրդարան կբերվի ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը։

Այս նախագծով Քրեական օրենսգրքի 226 հոդվածում առաջարկվելու է մինչև մեկ տարի ազատազրկում սահմանել գենետիկական հատկանիշներվ պայմանավորված՝ անձի հանդեպ բռնություն և ատելություն քարոզելու համար։

Իհարկե, հասկացողները հասկացան, բայց փորձենք վերջին ճիգերն օգտագործել այս ամենը Պողոսին բացատրելու համար․

-Պողո՛ս, եթե դու սեռական փոքրամասնություններից որևէ մի ներկայացուցչների մասին վատ բան ասես կամ փորձես ասել, թե «աչքիդ վերև սև ունք կա»՝ քեզ բանտ կգցեն ու ամենաքիչը 1 տարի «կնստեցնեն»։ Բա՛, Պողոս․․․

NEWSPRESS.am