Իրանում վթարված ինքնաթիռը խոցվել է 2 հրթիռից. CNN
ԱՄՆ-ի հետախուզությունից հայտնում են, որ Իրանում վթարված ինքնաթիռը խոցվել է 2 հրթիռով: Այս մասին գրում է CNN-ն:
Հեռուստատեսությունը հայտնում է, որ տեղեկատվությունը ստանալուն պես իրենք չեն շտապել հրապարակել, այլ ճշտել ու համոզվել են:
Վաշինգտոնում վստահ են, որ Իրանում ինքնաթիռը խոցել են սխալմամբ:
Հիշեցնենք, որ այսօր տեսանյութ տարածվեց, որում ներկայացված էր ինքնաթիռի խոցումը: