Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Տնտեսություն

Ձևը գտել եք՝ ձեր չաշխատելն ու ժամավաճառությունն արդարացնել ՓՄՁ-ին նեղելով․ արի բացատրեմ, թե ինչո՞ւ ՀԴՄ չեն տալիս

Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լավ հերիք ու բոլ եղավ, քեզ ֆեյսում թրոլ անեմ։ Արի այս անգամ քեզ բացատրեմ, թե ինչո՞ւ հդմ չեն տալիս։ Բացատրեմ, որ վարչապետի մոտ ամբախ-զամբախ չխոսես ու բիզնես միջավայրում ծիծաղ առաջացնես։

Պատճառ N1.

Թաղերում և գյուղական համայնքներում ՀԴՄ կտրոն չտրամադրելու պատճառներից է նաև «նիսյա» ատևտուրը, երբ տնտեսվարողը դեռ համոզված էլ չէ եկամուտ կունենա, թե կորուստ՝ դժվար հարկ մուծելու անսպառ մղում ունենա

Պատճառ N2.

Օրինակ բերեմ, ձեր սիրելի Ալեքսանյանի հետ կապված։ Երբ խոշոր ներմուծողը իր ահռելի ու քաղաքը կլանած առևտրի ցանցերում իր իսկ ներկրած ապրանքն ավելի էժան է վաճառում, քան մեծածախով առաքում է մանր խանութներին, տնտեսվարողը ստիպված 3-5% մարժա է դնում, շատ դեպքերում նույնիսկ ինքնարժեքով վաճառում, որ կարողանա գոնե հաճախորդ ներգրավել իր խանութ, որ գոնե մյուս ապրանքներից մի փոքր եկամուտ ստանա, ապրուստ ապահովի։

Պատճառ N3.

Անխտիր բոլոր մատակարարները ապրանքը 15% ով ավելի էժան են մատակարարում էլի էն ձեր սիրելի Ալեքսանյանի խանութներին, քան մյուսներին։ Հետևանքը տես Պատճառ N2 ում։ Ստեղ ՏՄՊՊՀ նախագահին էլ ասա թող կարդա, միգուցե որոշի աշխատել։

Պատճառ N4.

Հարկային տեսուչները կորդինալ սխալ աշխատաոճ են որդեգրել, անընդհատ ստուգումներ են իրականացնում նույն խանութներում՝ կատարելով բազմաթիվ հսկիչ գնումներ, կորցնելով ժամանակային ամենաթանկ ռեսուրսը։ Օրինակ էլ ունեմ, զարմացած մի նայիր էկրանին, խանութներ գիտեմ, որ տարիներով ընդհանրապես չեն ստուգվել և հդմ էլ չեն տրամադրում, կան խանութներ, որ (չէի ասի 100%, բայց մոտ 80% հաստատ) տրամադրում են, բայց մի էնպիսի խորացված, էնտուզիազմով են ստուգվում և շփոթություն ստեղծելով տուգանվում, էլ դու սուս։
Կասեք՝ ծրագիրն է որոշում, թե ով ստուգվի, կասեմ ուրեմն լավը չէ, փոխեք։
Սկզբում հարկավոր է ընդհանրապես չտրամադրողին բերել առաջինների մակարդակին, հետո տարիների ընթացքում աշխատել ավելի լավ արդյուքների հասնելու վրա։ Առաջինը պետք է կարգավորվի կտրվող օղակը, հետո վերանորոգվեն մնացածը։

Պատճառ N5.

Ներմուծողներն ու արտադրողները։

Առաջինի հետ կապված՝ բա ասում եք կոռուպցիա չկա, սևով ապրանք չի ներկրվում, կարգո չկա, ԵԱՏՄ-ն կյանքա (ախխխխ)։

Երկրորդին էլ դրոշմապիտակամորթ եք արել, թե բա դրոշմապիտակը արտադրողների մոտ կվերացնի ստվերային շրջանառությունը (ստեղ ախխխխխ x2)։

Կարճ ասած մի բոլ ապրանք է մատակարարվում առանց փաստաթուղթ կամ խեղված գներով։

Էլի պատճառներ կլինեն, գործընկերներս կլրացնեն ինձ քոմենթներում։ Իսկ թե ինչու՞ եմ կարծում, որ այսքանից տեղյակ չես, և ինձ իրավունք եմ վերապահում այսքանը բացատրել, ասեմ՝ ես որպես միջին ձեռնարկատիրության ակտիվ ներկայացուցիչ, երբեք քեզ չեմ հանդիպել, չգիտեմ որևէ գործարար, որին դու հանդիպել ես, որևէ խանութ կամ արտադրամաս, ուր դու մտել ես և խնդիրների մասին զրուցել։

Կառավարության ղեկավարի մոտ թյուր կարծիք եք ստեղծել, թե ՀՀ տնտեսության աքիլեսյան գարշապարը ՀԴՄ կտրոններն են, չկա նման բան, եթե նույնիսկ ՓՄՁ-ն ամբողջությամբ ՀԴՄ տրամադրի, դրանից առաջացած հարկերը չեն հերիքի նույնիսկ քո նախարարության պարգևավճարները տրամադրելուն, և ՓՄՁ- ի ՀԴՄ-ն խոշոր սեփականատերերիդ հեչ մրգերին էլ չի, քանի որ դա նրանց չի ստիպելու սպիտակ դաշտում աշխատել։

Ձևը գտել եք, ձեր չաշխատելն ու ժամավաճառությունը արդարացնել ՓՄՁ-ին նեղելով։
Ուսումնասիրեք մեզ մենթալիտետով մոտ երկրների փորձը, որտեղ հդմ հասկացություն չլինելով գրանցվել է թռիչքային տնտեսական աճ, խթանը եղել է կամ ազատ առևտուրը, կամ հարկերից ազատված արտադրությունը, կամ կրեատիվ մոտեցումները, որոնց միջոցով խոշոր ներդրումներ են ներգրավվել։ Դրել ԱՄՆ և Եվրոպայի հետ եք համեմատում ամենը, լավ էլի, ձեզ մի քիչ լուրջ պահեք, ոչ մի եզր չունենք այդ շրջանակների հետ։

ՀԳ. ՀԴՄ կտրոններն անպայման պետք է տրամադրվեն, դրա համար պետք է առաջնահերթ ստեղծել համապատասխան պայմաններ, պայմաններն հեղափոխությունից հետո չեն փոխվել, խաղի կանոնները փոխվել են միայն մանրի ու միջինի համար։

ՀՀԳ. էս ինչքան գրեցի, ով ամբողջը կարդա՝ մեզ մոտ երաշխավորված 10% զեղչ և ՀԴՄ կտրոն կստանա։ Ի՞նչ էլ հավես եք արել»։