Կարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցերԻ՞նչն է Ձեզ կաշկանդում, պարոն Գաբրիելյան, սա Ձեր առաջին թեստն է. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, բարձր ամբիոններից շոու եք սարքել․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)Իշխանությունը համարձակություն ունի՞ COP17-ի ժամանակ ասելու, թե ինչպես է Ադրբեջանը վանդալիզմ իրականացնում. Իրինա Յոլյան (տեսանյութ)COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Փաշինյանը՝ ՍանչեսինՄիջազգային գործընկերները որքա՞ն գումար են տվել Արցախից բռնի տեղահանվածների համար, ու ի՞նչ եք արել դրանք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Եթե Արցախին մինչև 2020թ-ը հատկացրած 144 միլիոն դոլարը էլ չի հատկացվում՝ բա հիմա ու՞ր է այդ գումարը, տվեք՝ բնակարան գնեն. Ֆարմանյան (տեսանյութ)Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկը
Հասարակություն

Ցավում եմ, որ այս արցունքները անկեղծ չէին. քառօրյա պատերազմի մասնակից (տեսանյութ)

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ և կից գրառում կատարել.

«Ցավում եմ, որ այս արցունքները անկեղծ չէին։

Ես Տիկին Աննային հանդիպեցի հրապարակում, հեղափոխության օրերին, երբ ես խոսում էի բեմից, նա լաց էր լինում, ես այնքան եմ ցավում, որ այս արցունքները իրական չէին, ես այնքան էի հավատում, վստահում, մի օր այցելել էի իրեն և ասացի, որ երբեք չեմ մոռանա Ձեր արցունքները։ Բայց շատ եմ ցավում, որովհետև այդ ամենը ընդամենը իշխանության գալու համար էր։

Այդ օրերին դեռ Սերժ Սարգսյանը հրաժարական չէր տվել, ամենալարված և վտանգավոր օրերն էին, անորոշություն էր մարդկանց համար, Ռուբինյանը հայտարարում էր վախեցած, որ շուտով իրեն էլ են ձերբակալելու, ինձ բազմաթիվ զանգեր էին եղել և ասել, որ չխառնվեմ հեղափոխության գործընթացներին, բայց ես տեսա, որ մարդիկ նեղության մեջ են, պայքարում են և արհամարհեցի բոլոր վտանգները, անջատեցի հեռախոսս և մինչև վերջ պայքարեցի, Տիկին Աննայի հետ ֆեյսբուքով շփվում էինք, մի անգամ էլ հանդիպել եմ և ասել, որ ամեն ինչ կանեմ, միայն իմ ազգին ոտքի կանգնեցրեք, օգնեք որ ազգը տառապանքներից դուրս գա։

Երբ իրենք կատարյալ կերպով անցան իշխանության, էլ նամակներին չպատասխանեցին և սկսեցին անհասանելի լինել ինձ համար։ Ես Տիկին Աննային լավ ընկեր էի ինձ համարում, հիմա էլ որպես մարդ չարացած չեմ, բայց այնքան մեծ ցավ եմ ապրում, որ այդ ազնվությունս, նվիրվածությունս շահագործվել է միայն մի բանի համար՝ իշխանության գալու։

Ես այնքան ազնիվ էի և անկեղծ և ընդհանրապես եմ այդպես, շատերն են ինձ խորհուրդ տալիս, որ այդպիսին չլինեմ, որ ամեն ինչ չասեմ, աշդքան շատ չնվիրվեմ, բայց ես այսպիսին եմ և չեմ փոշմանում,որ այսպիսին եմ։ Անցավ ժամանակները, կհիշեք, որ ուսմանս վարձը չէի կարողանում վճարել և էջումս խնդրել էի հիմնադրամների տվյալներ ինձ ասեին, ես նամակ գրեցի Տիկին Աննային, նա պատասխանեց, բայց մենակ թողեց,որպես մարդ, որպես ընկեր, ես իրեն որպես ընկեր էի դիմել, ոչ թե որպես վարչապետի տիկին և ամենացավալին այն էր, որ իր հիմնադրամի կողմից ինձ այնպիսի հիմնադրամի ուղղություն ցույց տվեցին, որը Սորոսից էր ֆինանսավորվում։

Այդ ժամանակ էլի ինձ Աստված եկավ օգնության և բարի մարդիկ իմ կողքին կանգնեցին ու օգնեցին ինձ վճարել իմ ուսման վարձը, ես շնորհակալ եմ այդ մարդկանց և երախտապարտ։

Բայց դրանից առաջ, Տիկին Անայի հիմնադրամը կարողացել էր ֆինանսավորել նախկին նախագահ Լևոն- Տեր Պետրոսյանի թոռանը, արտերկրում սովորելու ուսման վարձը, իսկ ինձ նման մարդկանց համար գումար չկար, մնացած հետևությունները արեք ինքներդ։

Տիկին Աննա, դուք հայտնվել եք ուրիշ աշխարհում, Դուք չեք էլ պատկերացնում ինչպիսի հավատարիմ և ազնիվ ընկերոջ եք կորցրել կուրանալով իշխանության և փառքի շողերից, այնպիսի մարդու, ով թքեց ամբողջ ՀՀԿ-ի վրա, արհամարհեց բոլոր վտանգները և կանգնեց Ձեր կողքին, բայց ցավոք դա Ձեզ պետք էր միայն Ձեր իշխանությունը հաստատելու և ամրացնելու համար։

Հիշեք մի բան, երբ ազնիվ մարդկանց կխաբեք, իմացեք որ դուք Աստծուն եք ուզում խաբել, որովհետև ազնիվ մարդիկ Աստծո մարդիկ են։ Ես Ձեզ մենակ չթողեցի Ձեր դժվար պահերին, բայց

Դուք ինձ մենակ թողեցիք իմ դժվար պահերին։

Ցավում եմ, որ այս արցունքները անկեղծ չէին…»: