Նորակոչիկների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ. ՊՆ
ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի զորամասերը համալրող նորակոչիկների հետ պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ:
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացված պարապմունքների շրջանակում նորակոչիկները ծանոթացել են զինվորական առօրյային, զորամասի անցած մարտական ուղուն և զինվորական ծառայության առանձնահատկություններին։