Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Ինչ կապ ունի Սերժ Թանկյանը Ռուստամ Բադասյանի կնոջ ղեկավարած ընկերության հետ (ֆոտո)

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Բազմահազար հայաստանցիների անունից թույլ տվեք շնորհավորել Ձեզ: Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պարզել է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տիկինը պարոն Բադասյանի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Ռաֆի Դուդակլյանի հետ համատեղ հիմնադրել է «TR LAW FIRM» առևտրային ընկերությունը, որի հիմնադրման պահից մինչ օրս ղեկավարել է այդ ընկերությունը` գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում: Ընկերությունը զբաղվում է ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարման և համակարգման ոլորտին առնչվող առևտրային գործունեությամբ:

Այո, Ձեր երազանքն է եղել, որ Հայաստանում լինի այնպիսի իրավիճակ, որ ամուսինը նշանակվի նախարարի պաշտոնում, իսկ կինն անմիջապես նույն ոլորտում բիզնես գործունեություն ծավալի: Իհարկե, սա կոռուպցիա չէ, սա կոռուպցիայի հետ նույնիսկ առևերևույթ կապ չունի: Սա այն է, ինչի համար Դուք պայքարել եք և հաղթել եք: Ուստի, բազմահազար հայաստանցիներ շնորհավորում են Ձեզ` հեղափոխական երազանքների կատարման կապակցությամբ: Եվ հատկապես շնորհավորում են, որ Արդարադատության նախարարի կինը ամուսնու գործունեության ոլորտի հետ ոչ մի կապ չունեցող բիզնեսը հիմնադրել է Ձեր շատ մոտ ընկեր, հեղափոխության ընթացքի և հեղափոխության արժեքների մասին Ձեզ պարբերաբար տեղեկատվություն տրամադրող և Ձեր հեղափոխական գործունեությունն ուղղորդող Ռաֆի Դուդակլյանի հետ համատեղ:

Բնականաբար, Հայաստանում կան խոսակցություններ, որ Արդարադատության նախարարի ընտանիքի հետ համատեղ ստեղծված «TR LAW FIRM» ընկերության 40 տոկոս բաժնեմասի իրական տերը Դուք եք և ոչ պարոն Դուդակլյանը, բայց մենք չենք հավատում այդ խոսակցություններին: Չենք հավատում, որ հեղափոխության մոնետիզացիայի գործընթացում Դուք նույնպես փայաբաժին ունեք: Չէ՞ որ Դուք Հայրենիքի համար ամեն ինչ անվճար հիմունքներով եք արել, նույնիսկ Ցեղասպանության 100-ամյակի համերգի համար չեք վճարվել: Եվ վերջիվերջո, բիզնեսը փող է բերում, իսկ Դուք փող չունեք: Որ ունենայիք, հաստատ կիրականացնեիք ժողովրդի վարչապետին տրված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում»: