Լավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցերԻ՞նչն է Ձեզ կաշկանդում, պարոն Գաբրիելյան, սա Ձեր առաջին թեստն է. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, բարձր ամբիոններից շոու եք սարքել․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)Իշխանությունը համարձակություն ունի՞ COP17-ի ժամանակ ասելու, թե ինչպես է Ադրբեջանը վանդալիզմ իրականացնում. Իրինա Յոլյան (տեսանյութ)COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Փաշինյանը՝ ՍանչեսինՄիջազգային գործընկերները որքա՞ն գումար են տվել Արցախից բռնի տեղահանվածների համար, ու ի՞նչ եք արել դրանք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Եթե Արցախին մինչև 2020թ-ը հատկացրած 144 միլիոն դոլարը էլ չի հատկացվում՝ բա հիմա ու՞ր է այդ գումարը, տվեք՝ բնակարան գնեն. Ֆարմանյան (տեսանյութ)
Հասարակություն

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

Այսօր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտին:

Ողջունելով հյուրին, նախարար Ցոլակյանն արձանագրեց Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և ցանկություն հայտնեց, որ դրան համահունչ երկու երկրների արտակարգ իրավիճակների բնագավառի համապատասխան կառույցները շոշափելիորեն խորացնեն գործընկերությունը:

Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց այն փաստը, որ արտակարգ իրավիճակների բնագավառին առնչվող հայ-ֆրանսիական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ համաձայնագիր է նախապատրաստվում, և կոչ արեց նոր թափ հաղորդել այդ աշխատանքներին:

Զրուցակիցները բարձր գնահատեցին արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը, փաստելով, որ այն սկիզբ է առել դեռևս Սպիտակի երկրաշարժի օրերին:

Անդրադարձ կատարվեց Ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացված հայ փրկարարների վերապատրաստման, աղետների բժշկության և հոգեբանական ծառայության ոլորտներում ֆրանսիական փորձի ուսումնասիրության և համատեղ ծրագրերի իրականացման հարցերին:

Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակներում, 2014 թվականին «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը ԱԻՆ-ին է տրամադրել մոտ 250.000 եվրո արժողությամբ գույք և տեխնիկա:

Համագործակցության շրջանակներում ֆրանսիացի մասնագետների կողմից ԱԻՆ փրկարար ծառայողների համար բազմիցս անցկացվել են վերապատրաստման տեսական և գործնական դասընթացներ: Հատկապես սերտ է համագործակցությունը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ. Ակադեմիայի և Ֆրանսիայի Հանրապետության Մարդկանց, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիայի միջև 2019 թվականին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որն ուղղված է դասավանդման ծրագրերի և մեթոդների պատրաստության, զարգացման, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին առաջին բուժօգնության դասընթացի վերապատրաստման, ինչպես նաև կրթական ու տեխնիկական տեղեկատվության փոխանակմանը:

Զրույցի ընթացքում նախարարը նաև հայտնեց, որ առաջիկայում մրցույթ է հայտարարվելու 8 և ավելի հարկեր ունեցող շենքերի սպասարկման համար հրշեջ-փրկարարական մեքենաներ ձեռք բերելու համար, և դեսպանին խնդրեց առաջարկել Ֆրանսիական կազմակերպություններին ևս մասնակցել մրցույթին:

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշեց, որ Հայաստանում ապրում է 650 հոգանոց ֆրանսիական համայնք, և նրանց կյանքի, առողջության և գույքի պահպանման հարցերը մշտապես ՀՀ-ում Ֆրանսիական դեսպանության ուշադրության ներքո են: Դեսպան Ժոնաթան Լաքոթը կարևորեց Հայաստանում արտակարգ իրավիճակների պատրաստվածությանն ուղղված միջոցառումների համատեղ անցկացումը, և, մասնավորապես, շեշտեց դրանց` ֆրանսիական դեսպանատան աշխատակիցների, Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների ներգրավման անհրաժեշտությունը:

Կարևորելով աղետներին դիմակայելու կարողությունների զարգացումը, կողմերը պատրաստակամություն հայտնեցին ավելի խորացնելու այս ուղղությամբ տարվող աշխատանքները: