Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդու. ԱՀԿ
Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդու: Այս պահին այդ փոխանցումը կրում է սահմանափակ բնույթ, սակայն չի կարելի բացառել ապագայում վիրուսի տարածումը՝ հունվարի 14-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարիա վան Կերխոուվը՝ տեղեկացնում է TASS-ը:
Ինչ վերաբերում է վիրուսին, ապա առկա է սահմանափակ փոխանցում մարդուց մարդու»,- ասել է նա: