Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

«Հոկտեմբերի 27-ի բացահայտումն այլընտրանք չունի»․ Անահիտ Բախշյանի նամակը

Այսօր ստորև նամակն եմ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Հարգելի պարոնայք,

Ստորև Ձեզ եմ ներկայացնում հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում ահաբեկչության ժամանակ սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի իրավահաջորդիս տեսակետը` հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման գործընթացի մասին.

Ազգային ժողովում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը գլխատեց մեր պետությունը՝ Ազգային Ժողովն ու ՀՀ կառավարությունը։ Սպանվեցին Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանն ու Հենրիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանն ու նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ 8 րոպեում գլխատվեց Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Ազգային Ժողովի և ՀՀ կառավարության, իսկ նախաքննությամբ տուժողների իրավահաջորդներ ճանաչվեցին զոհված 8 պետական այրերի ընտանիքների անդամները, իսկ տուժողներ՝ դահլիճում գտնված ԱԺ պատգամավորները։ Իմ խորին համոզմամբ, հատկապես թավշյա հեղափոխությունից հետո վերաբացված գործում, որպես տուժողի իրավահաջորդ պետք է ճանաչվեն ՀՀ Ազգային Ժողովն ու ՀՀ կառավարությունը։ Գաղտնիք չէ, որ այդ ահաբեկչությունն ուղղված էր հենց 1999թ. ընտրված քաղաքական իշխանության դեմ, որը հնարավոր ամեն քայլով պաշտպանում և պաշտպանելու էր մեր երկրի ռազմավարական ինքնիշխանությունը, մեր անկախությունը, որոնք 1999-ի ահաբեկչությունից հետո հետագա տարիներին աստիճանաբար կորցնում էինք։ Փառք աստծո, այդ վայրընթացի արագությունը նկատելիորեն ընկել է, սակայն առկա կասեցումն առավել շոշափելի կլինի և մեր ինքնիշխանության հիմքերն ավելի կամրանան հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում։ Գործի վերաբացումն արդեն իրականություն է, և այն քննության է ուղարկվել ԱԱԾ, որտեղից 11.01.2020թ. արդեն ստացել ենք քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը։ Ես մտահոգություն եմ հայտնում միայն ԱԱԾ-ում (մեկ մարմնում) ձևավորված քննչական խումբ ձևավորելու վերաբերյալ, որովհետև հատկապես անջատված մասի 17 հատորների բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ նախաքննության 4 տարիների ընթացքում նախկինում մեկ մարմնում ձևավորված քննչական խմբի կողմից որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել որպես կազմակերպիչ, ուղղորդող, որևէ մեկը չի ներգրավվել այս վարույթով որպես մեղադրյալ, սակայն կա փաստական տվյալների բավարար համակցություն, հանցակազմերի առկայություն հատկապես այն մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխել ահաբեկչությունը, պատշաճ կերպով ապահովել պետական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը, որը ԱԱԾ-ի սուրբ պարտականությունն է:

Եվ այսպես, ես՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում ահաբեկչության ժամանակ սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի այրիս, առաջարկում եմ.

Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումից հետո քննող մարմինը պետք է տուժողի իրավահաջորդ հայտարարի Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ Ազգային Ժողովի և ՀՀ կառավարության։ Իմ խորին համոզմամբ, այս քայլով 2018թ. հեղափոխությունից հետո ժողովրդի վստահության մեծ պաշար ունեցող Հայաստանի Հանրապետությունը կհայտարարի իր ինքնիշխանության ավելի բարձր մակարդակի վրա գտնվելու մասին, քան այն կար 1999-ի ահաբեկչությունից հետո.

Վերաբացված գործը հանձնարարել այդ նպատակով ստեղծված հատուկ քննչական այն խմբին, որի մեջ կներառվեն ՀՀ-ում առկա ամենապրոֆեսիանալ քննիչներ (ներառյալ ԱԱԾ քննիչներ), որոնք ունեն անբասիր աշխատանքային կենսագրություն և բարձրագույն ակնածանք իրենց ուսադիրի նկատմամբ, որոնց համար Հայաստանի պետական անվտանգությունն ապահովելը պատվի խնդիր է, իսկ դրանց կրկնությունը բացառելը՝ կյանքի խնդիր.

Վերաբացված գործում ինքն իրեն հայտարարելով որպես տուժողի իրավահաջորդ՝ Հայաստանի Հանրապետությունը կլինի պահանջատեր ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային փաստաթղթերով և օրենքներով նախատեսված իր՝ տուժողի իրավունքներն իրացնելու նկատմամբ, ամբողջ ուժով կպաշտպանի մեր պետական շահն ու պետության իրավունքները։ Պետության իրավունքների պաշտպանությունը կդրվեն տուժողի իրավահաջորդ ՀՀ ԱԺ-ի՝ ի դեմս ԱԺ նախագահի և ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ վարչապետի վրա։ Գործի արդյունավետության համար պատասխանատվություն կկրեն հենց իրենք՝ առանց միջամտելու քննչական խմբի գործողություններին.

4․ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության տուժողը նաև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին է, մեծից՝ փոքր, ինքն էլ է շահագրգռված այս գործի վերաբացմամբ և ահաբեկչության կազմակերպիչների բացահայտումներով։ Այս գործը պե՛տք է բացահայտի մեր պետության ներքին և արտաքին թշնամիներին, նրանց բացահայտումն այլընտրանք չունի, որպեսզի այլևս երբեք մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ դեմ որևէ հանցագործություն չկրկնվի, իսկ քննչական խումբը պետք է գործի մեկ նշանաբանով՝ ԱՅԼԵՎՍ՝ ԵՐԲԵ՛Ք։ Ձեզանից ակնկալում եմ այս նամակի պատասխան՝ գրավոր կամ հրապարակային։

Վստահ եմ, որ այս առաջարկի գաղափարը կկիսեն նաև մյուս 7 զոհված պետական այրերի ընտանիքների անդամները։

Հարգանքով՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում ահաբեկչության ժամանակ սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի իրավահաջորդ՝

Անահիտ Բախշյան