Ողբերգական դեպք Արթիկում. էլեկտրաենթակայանում 46–ամյա տղամարդու դիակ են հայտնաբերել (լուսանկարներ)
Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Լմբատի թաղամասի Էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա: Shamshyan.com–ը տեղեկացնում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները նշված ենթակայանում հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ, 46-ամյա Արմեն Հ.-ի դին: Նախնական տեղեկություններով՝ մահացած տղամարդն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության Արթիկի էլեկտրացանցում՝ որպես էլեկտրամեխանիկ:
Նախնական վարկածով` Արմեն Հ.-ի մահվան պատճառը հոսանքահարումն է եղել։
Կատարվում է քննություն մահվան հանգամանքները պարզելու համար։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: