Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Ի՞նչ է գրել Նաիրի Հունանյանը Նիկոլ Փաշինյանին․ ո՞րն է ոճրագործի մոտիվը. 1in.am

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատել են Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը: Վարչապետի գրասենյակից նշել են, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործի քննությանը, որը վերաբացելու մասին որոշում կա: Գրում է 1in.am-ը:

Անտարակույս, հասկանալի է, որ առանց Նաիրի Հունանյանի գործի քննությունը չի կարող տեղի ունենալ, և բոլոր դեպքերում նրա ցանկացած ցուցմունք կամ տրամադրած տեղեկություն պետք է համակողմանիորեն քննվի, ստուգվի արժանահավատության տեսանկյունից: Մյուս կողմից՝ անկախ ոճրագործի կողմից նամակ գրելու կամ ինչ-որ դերակատարում ստանձնելու պատրաստակամություն հայտնելու դրդապատճառներից, նրա ցանկացած քայլի, ցանկացած խոսքի պետք է վերաբերվել չափազանց զգուշավոր, խիստ կասկածամտությամբ: Շատ կարևոր է, որ իշխանությունները, քաղաքական ուժերը և հասարակությունը չտրվեն ոճրագործ խմբի ղեկավարի սադրանքին։

Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ Նաիրի Հունանյանը փորձում է կարևորել իր անձը՝ նամակներ հղելով երկրի ղեկավարներին։ Օրինակ՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը պատմում է, որ ոճրագործը ժամանակին նման նամակներ գրել է թե իրեն, թե այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Պետք է հասկանալ Նաիրի Հունանյանի հնարավոր մոտիվացիան։

Նա մարդ է, որը փորձում է օգտվել քաղաքական իրավիճակի հնարավոր փոփոխություններից, քաղաքական կոնյուկտուրայից՝ իր հնարավոր ազատության հարցը լուծելու նպատակով։ Իհարկե, ամիսներ առաջ իշխանությունները մերժեցին ոճրագործին, որը դիմել էր վաղակետ-պայմանական ազատ արձակվելու դիմումով, սակայն, ըստ ամենայնի, Հունանյանը որոշել է նոր ջանքեր գործադրել, անգամ՝ օրակարգ սահմանել՝ թերևս, հույս ունենալով, թե իշխանությանը կարող է ծառայություններ մատուցել՝ իր ազատության դիմաց։

Որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ ոճրագործը դառնա քաղաքական կյաքի մաս, առավել ևս՝ դրա օրակարգի սահմանող։ Քաղաքական իշխանությունը, համակարգը Հունանյանին լսելու անհրաժեշտություն չունեն։ Առավելագույնը, ինչին կարող է հուսալ ոճրագործը, դա նախաքննության մարմնի հետ համագործակցելն է, այլ խոսքով՝ ցուցմունք տալը։ Ընդ որում՝ Հունանյանի բոլոր ասածները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն, համադրվեն այլ փաստերի հետ, որովհետև նա տիրապետում է մանիպուլացնելու բավականին հարուստ զինանոցի։

Եվ ամենակարևորը՝ Հունանյանը երբեք չպետք է հույս ունենա, որ հայտնվելու է ազատության մեջ, եթե անգամ օժանդակի «դարի հանցագործության» ամբողջական բացահայտմանը՝ տալով Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների անուններ։