Տեխասում պատրաստվել է ամենախոշոր Snickers-ը
Տեխասի նահանգի Ուեյքո քաղաքում գտնվող Mars Wrigley գործարանում պատրաստվել է աշխարհի ամենամեծ Snickers-ը՝ հայտնում է Fox 44-ը:
Ձեռքբերումն արդեն գրանցված է և կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում: Շոկոլադը կշռում է ավելի քան 2,1 տոննա և ունի ավելի քան 60 սանտիմետր լայնություն: Քաշով այն հավասար է 43 հազար ստանդարտ բատոնների: Պատրաստումը տևել է մեկ շաբաթ։