Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն կհարցաքննի Պորոշենկոյին
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն (ՀՊԲ) երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին երկու հարցաքննության կկանչի որպես վկայի՝ գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով բյուրոյի կայքին։ Հարցաքննությունները նշանակված են 2020 թվականի հունվարի 21-ին և 24-ին:
Պորոշենկոն կհարցաքննվի մի շարք քրեական գործերով նախաքննության շրջանակներում, մանրամասները չեն նշվում: