Հրետակոծություններ Սիրիայում. կա մոտ 100 զոհ
Տասնյակ զինվորներ ու խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայում ՝ ահաբեկիչների հարձակման հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից: Ըստ պատերազմող կողմերի հաշտեցման Ռուսաստանի կենտրոնի տվյալների, հունվարի 16-ից ի վեր 46 սիրիական զինծառայողներ դարձել են հրետակոծության և հարձակումների զոհ, ևս 77-ը վիրավորվել են:
Բացի այդ, 51 քաղաքացիական անձ զոհվել և վիրավորվել է: Ընդհանուր առմամբ, հունվարի 16-ից գրանցվել է 253 հրետանային հարձակում: Ինչպես ընդգծել է գեներալ-մայոր Յուրի Բորենկովը, 2019 թվականի մայիսից ի վեր նման սրացում չի նկատվել: Բորենկովը նաև նշել է, որ գրոհայինները սկսել են ակտիվորեն օգտագործել ՆԱՏՕ-ի երկրների զենքերը: Նախկինում հիմնականում օգտագործվում էին արհեստագործական զենք և զինամթերք:
Նախորդ օրը Ռուսաստանի հաշտեցման կենտրոնը հաղորդել էր, որ գրոհայինները, տանկերի և հետևակային մարտական մեքենաներով փորձել են հարձակվել: Բանակը հակահարված տալով հարձակվողական գործողություններին և ահաբեկիչներին հետ է շպրտել: