Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. Արթուր Վանեցյանի թվիթը
Ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել:
Սթափվել է պետք, կանգ առնել է պետք: Օր առաջ»,- գրել է նա: