«Սա անելու բան չի, որ դուք անում եք»․ Մարուքյանը՝ իմքայլականներին (տեսանյութ)
Ազգային ժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական մի շարք նախաձեռնություններ։
«Եթե մեր 3 նախագծերի հետ կապված դուք այլ փիլիսոփայություն ունեք և այլ կերպ եք ուզում լուծել այդ հարցերը, ապա ոչ մի կերպ չեմ հասկանում ՍԴ-ի հետ կապված նախագծի մերժումը»,- իր ելույթի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին և հեգնանքով նկատեց, որ վերջինիս լավ ապագա է սպասում։
«Էն էներգետիկան, էն էնտուզիազմը, էն էքսպրեսիան, որ մեր նախգածերը մերժելու կոչի մեջ դնում եք, ուղղակի ապշեցնում է»,- ասաց Մարուքյանը և հավելեց․ «Ասում եք՝ այո՛, մենք մերժեցինք ձեր նախագիծը, բայց մենք բովանդակալից քննարկեցին․ այսինքն՝ մենք ցնցվենք, դրանի՞ց, հա՞, ուրախանանք, որ բովանդակային քննարկել եք մեր նախագի՞ծը։ Կամ էն մեկն էլ ասում եք՝ լավ նախագիծ ա, բայց մենք ենք ուզում բերել։ Չեմ հասկանում՝ վիճակագրությո՞ւն եք լրացնում»,- ասաց Մարուքյանը։
«Սա անելու բան չի, որ դուք անում եք»,- եզրափակեց Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․