Փաշինյանի փոխարեն ցուցարարներին «դիմավորեցին» ոստիկանական պատն ու ոստիկանների «գվարդիան» (լուսանկարներ)
Վաղ առավոտից անասնապահներն ու մսագործները կառավարության դիմաց պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նրանք պահանջում են վերանայել սպանդանոցների կառուցման հետ կապված կառավարության որոշումը։ Ակցիայի մասնակիցները փորձեցին փակել Ամիրյան-Տիգրան Մեծ փողոցը, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին։ Քաղաքացիները սպառնացին, որ եթե վարչապետն իրենց չհանդիպի և հարցին լուծում չտա, ապա բոլոր մարզերում ճանապարհներ կփակվեն։
Չնայած նրանց հայտարարությանը՝ Փաշինյանն այդպես էլ չհանդիպեց ցուցարարներին, փոխարենը ավտոբուսներով կառավարության մոտ եկան մի քանի տասնյակ ոստիկաններ։ Այնպես որ, ոստիկանների թիվը գերակշռում էր ցուցարարներին։


