Գորելովկա գյուղի բնակիչները փակել էին Հայաստանի սահման տանող միջպետական ճանապարհը
Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչները փակել էին Հայաստանի սահման տանող միջպետական ճանապարհը՝ ի նշան բողոքի:
«Ալիք մեդիային» ցույցի մասնակիցները հայտնում են, որ գյուղացիները ջրի խնդրի լուծում են պահանջում, ճանապարհը չեն բացի մինչև իրենց մոտ չգնա նահանգապետը:
«Մենք չենք վստահում տեղի իշխանություններին, դիմում ենք նաև վարչապետին, որ ինքն անձամբ հետևի այս հարցի լուծմանը», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասել է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը:
Ավելի ուշ Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսո Ամիրանաշվիլին հանդիպել է Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչների հետ: Միջպետական ճանապարհն արդեն բաց է: