Ամերիկացի երգիչ Դեւիդ Օլնին մահացել է բեմի վրա` համերգի ժամանակ
Ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դեւիդ Օլնին մահացել է բեմի վրա՝ հենց ելույթի ժամանակ: Այդ մասին հայտնել է NME-ն:
Ամենայն հավանականությամբ, Ֆլորիդայի Սանտա-Ռոսա-Բիչ քաղաքում համերգի ժամանակ 71-ամյա կատարողը սրտի նոպա է ունեցել: