Instagram-ի արքան մեկ միլիոն դոլար է տանուլ տվել
Ամերիկյան բլոգեր Դեն Բիլզերյանը, որն առավել հայտնի է ինչպես «Instagram-ի արքա», մի քանի վայրկյանի ընթացքում 1 մլն դոլար է կորցրել:
Նա խաղադրույք է կատարել, որ Դոնալդ Սերոնեն կհաղթի Քոնոր Մաքգրեգորին: Սակայն իռլանդացին 40 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ամերիկացուն:
«Գրպանի մանր փողերը լցրեցի Սերոնի վրա», գրել է Բիլզերյանն իր Instagram-ում: