NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«168 ժամ». «Վանեցյանն անպայման ինչ-որ հարցերի պետք է պատասխանի»

«168 ժամ» թերթը գրում է.

«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի, ինչպես նաև որոշակի ժամանակահատված առաջ ուժային կառույցի մեկ այլ նախկին պաշտոնյայի՝ Հայկ Հարությունյանի մահը սարսափելի բան է, և որևէ կերպ որևէ մեկը չի կարող ինչ-ինչ նպատակների համար շահարկել այս դեպքերը։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց նախկին պատգամավոր, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը՝ կոչ անելով Հանրային խորհրդի նախագահին և Ազգային ժողովի փոխնախագահին՝ «ցինիկ արտահայտություններ» թույլ չտալ և նախ պարզել, թե ինչի՞ համար պետք է մեր երկրում նման դեպքեր տեղի ունենային։

«Նախօրոք կանխատեսումներ անել, կամ ասել՝ նախկին, այն դեպքում, երբ ես տեսնում եմ նախկիններից նախկիններին հենց իրենց դեմքով, անընդունելի է։ Պատմությունը դեռ կպարզի, թե նախկինն ով էր և ինչ էր ուզում մեր երկրից»,- ասաց Կարինե Աճեմյանը՝ նշելով, որ հասարակությունը պետք է հետամուտ լինի, որ իրավապահ մարմինները պարզեն՝ Գեորգի Կուտոյանի մահը ինքնասպանությա՞ն, թե՞ սպանության հետևանք էր։

Խոսելով ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումների մասին՝ Կարինե Աճեմյանը նշեց, որ օրակարգ է բերվել «Հոկտեմբերի 27»-ի գործը, որով պայմանավորված էլ ի հայտ է եկել ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

««Հոկտեմբերի 27»-ի գործը նորից բերել այնպիսի հարթության վրա, որտեղ ներկայիս իշխանությունները ցանկանում են շահարկել նախկին նախագահների անունները, անթույլատրելի է»,- ասաց Աճեմյանը։

Դիտարկմանը, որ շրջանառվում են կարծիքներ, թե՝ քանի որ «Մարտի 1»-ի գործով առայժմ չի հաջողվում հասնել բացահայտումների, ուստի դաշտ է նետվում «Հոկտեմբերի 27»-ի գործը՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար, Աճեմյանը պատասխանեց.

«Այդ ընտանիքը ինչքա՞ն պետք է զբաղեցնի, այդ ընտանիքն անվերջ ցանկանում է տարբեր թեմաներով շեղել և մարդկանց զբաղեցնել։ Այստեղ ուզում եմ հիշեցնել «Վիկիլիքսի» հրապարակած գաղտնի փաստաթղթերը, որոնցով պարզ է դառնում, որ 2008 թվականի ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ունեցել է առավելագույն ձայներ, բացահայտված են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի հետ կապված գրագրությունները, այնպես որ, բոլորին խորհուրդ կտամ կարդալ դրանք»։

Հանրապետական նախկին պատգամավորը, ում կարծիքով՝ 2018 թվականին իրենք պետք է ավելի կայուն գտնվեին և չհանձնվեին, չի ցանկանում, որ այն, ինչ տեղի ունեցավ իրենց հետ, կատարվի նաև Սահմանադրական դատարանի դատավորների հետ։

«Կարծում եմ՝ նրանք կկարողանան չգնալ պրովոկացիաների՝ օրենքով պարտադրվող։ Ես չեմ ուզենա, որ այդ ճնշումները՝ հակասահմանադրական և հակամարդկային, տեղի ունենան նաև Սահմանադրական դատարանի դատավորների ու նախագահի նկատմամբ. սա տոտալիտար երկրներին բնորոշ երևույթ է»,- ասաց Կ. Աճեմյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն գտնվում է տարածաշրջանում ընթացող թուհուբոհի կենտրոնում, և ՀՀ իշխանությունները՝ մոռանալով այդ ամենը, արտաքին թշնամիների դեմ պայքարի մասին մտածելու փոխարեն՝ ներքին թշնամիներ են փնտրում։

«Այն դեպքում, երբ մենք ունենք Արցախի հարց, ներքին թշնամի ման գալն ու թիրախներ ընտրելը ես համարում եմ անընդունելի»,- ասաց Աճեմյանը՝ ընդգծելով, որ անկախ այդ փնտրտուքից, միևնույն է՝ երկրում օր օրի մեծանում է բողոքի ալիքը, որն է՛լ ավելի կմեծանա գազի գնի բարձրացմամբ։

«Այ, եթե ես լինեի, գազի գինը կիջեցնեի… էսպես էր ասում Փաշինյանը նախկինում, բայց հիմա, բնականաբար, գազի գինը բարձրանալու է, և նա որևէ բան չի կարողանալու անել։ Չեմ էլ ցանկանում խոսել այն մասին, որ մենք այլևս մեր արտաքին գործընկերների հետ նույն հարթության վրա չենք կարողանում հայտնվել։ Մենք ազգովի էժան պոպուլիստական տեսարաններով ենք տարված, մեր երկիրը ժողովրդավարական արժեքներից հետընթաց է ապրում, ակնհայտ է, որ Փաշինյանը տրորում է իրավական ամեն ինչ։ Քննչական մարմիններն ու Ազգային անվտանգության ծառայությունը հեղինակազրկվել ու հայտնվել են ծիծաղելի իրավիճակում»,- ասաց Աճեմյանը։

Խոսելով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ վերջին շրջանում նկատվող ակտիվության մասին՝ տիկին Աճեմյանը կարծիք հայտնեց, որ Վանեցյանը պետք է անպայման որոշ հարցերի պատասխաններ տա։

«Նա պետք է անպայման ինչ-որ հարցերի պատասխանի, որովհետև Գեորգի Կուտոյանի մահը ցույց է տալիս, որ մենք ողբերգական իրադարձությունների ականատես ենք լինում. պետք է թույլ չտանք, որ հետագայում էլ նման բան լինի։ Կարծում եմ՝ Վանեցյանը շատ բան գիտի, որի մասին կարող է բարձրաձայնել։ Նա կարող է իշխանության համար վտանգ ներկայացնել, քանի որ շատ բան գիտի»,- ասաց Աճեմյանը՝ չցանկանալով մեկնաբանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ Վանեցյանի հեռացումը հեղաշրջման փորձի հետ կապելու մասին հայտարարությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում