Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 17-ին մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը:

Որոշման մեջ, մասնավորապես ասված է.

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԱՅՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Քոչարյանի դիմումի
հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝
այնքանով, որքանով այն չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր
որոշումները պարզաբանելու հնարավորություն` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի
դատական կազմի առաջարկությունը, Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Դիմողը 2019թ. դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքն այնքանով, որքանով այն չի նախատեսում ՀՀ սահմանադրական
դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ճանաչել
Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ իրավական պետության սկզբունքին, 167-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին
մասին հակասող և անվավեր»:

2. Դիմողը բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր, այն է՝ «Սահմանադրական
դատարանի մասին» սահմանադրական օրենքը չի նախատեսում Սահմանադրական
դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն:
Ըստ դիմողի՝ չի կարող լինել արդյունավետ արդարադատություն առանց դատական ակտերի կատարման արդյունավետ համակարգի: Ցանկացած արդարադատություն պատրանքային բնույթ է ստանում, եթե հնարավոր է դառնում չկատարել ուժի մեջ
մտած վերջնական դատական ակտը: Ընդ որում՝ այդպիսի չկատարումը, ըստ դիմողի,
կարող է քողարկվել նաև՝ տվյալ դատական ակտը դրա բովանդակությանը հակառակ
մեկնաբանելով: Դիմողը գտնում է, որ նման իրավիճակներից խուսափելու միակ տարբերակը, որը պրատիկայում ապացուցել է իր արդյունավետությունը, դատական ակտ
կայացրած դատարանի կողմից իր դատական ակտը պարզաբանելու ինստիտուտն է,
որը գործում է դատավարական մյուս ճյուղերում, և որը բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում:

3. Ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի
նախնական ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը
գտնում է, որ գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է
մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ
հոդվածի 5-րդ մասի հիմքով՝ հետևյալ պատճառաբանությամբ.

1) դիմողը, վկայակոչելով ընդհանուր իրավասության և մասնագիտացված
դատարաններին վերաբերող օրենսդրական կարգավորումները, թեև փաստարկել է
Սահմանադրական դատարանի որոշումների կատարման պարտադիրությունը, միևնույն
ժամանակ չի անդրադարձել այն հարցին, թե ինչու է Սահմանադրության ուժով
պարտադիր Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների պարզաբանման
կառուցակարգի օրենսդրական ամրագրումը: Դիմողի կողմից վկայակոչված՝
Սահմանադրության 1-ին հոդվածը, 167-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 1-ին
մասը և 63-րդ հոդվածի 1-ին մասը որևէ կերպ չեն կանխորոշում Սահմանադրական
դատարանում որոշումների պարզաբանման պարտադիրությունը,

2) ցանկացած դատարան, առավել ևս այն դատարանները, որոնց որոշումները
վերջնական են, իրենց որոշումները պետք է շարադրեն այնպես, որ պարզաբանման
անհրաժեշտություն չառաջանա, իսկ պարզաբանումը լինի բացառություն կանոնից, իսկ
Սահմանադրական դատարանի դեպքում նրա որոշումների պարզաբանման
օրենսդրական ամրագրումը պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկների
վկայակոչմամբ,

3) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն իրավական
բացի տեսանկյունից վիճարկելու համար դիմողը պետք է անդրադառնար
Սահմանադրական դատարանի կողմից այդ հարցով ձևավորված լայնածավալ
պրակտիկային և ողջամտորեն փաստեր իրավական բացի առկայությունը՝ ի թիվս այլնի
հիմնավորելով, որ այն Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա
իրավական բաց է:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին»
սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 69-րդ հոդվածի 5-րդ
մասը՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.

«Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի
մասին» սահմանադրական օրենքի՝ այնքանով, որքանով այն չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել: