Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Քաղաքականություն

Երեք տառի մեջ, երեք տառանոցներով շրջապատված...

Իշխանության անճարակությունն այլևս նոր բարձունքներ է գրավում: Ցինիզմն ու անպակտառությունը դոմինոյի էֆեկտով տարածվում են նեոիշխանականների վրա: Նախ, գերագույն գլխավոր ասֆալտին փռողն ու պատին ծեփողն էր սուրը աջուձախ թափահարում՝ փորձելով լռեցնել նախկիններին ու ներկաներին՝ ով կհամարձակվեր թթու խոսք ասել իր իշխանության հասցեին: Այնուհետև եկավ ֆեյքերի «աստեղային ժամը». ֆեյքեր, որոնք չեն խնայում ծնող, երեխա, ընտանիք, հարազատ. եթե համարձակվել ես ասել, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի աչքի վերևում ունք կա, ուրեմն ազգի դավաճան ես, լավագույն դեպքում՝ «սերժական» կամ «քոչարյանական»: Ֆեյքերի ու նեոպաշտոնավորների ցինիզմը հասավ մինչև ԱԱԾ նախկին պետի ողբերգական մահ, հասավ այնտեղ, որ, օրինակ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ծաղրեց Սերժ Սարգսյանի անսահման վիշտը, իսկ համազգեստով «ոստիկանը» Հրայր Թովմասյանին գրեց՝ հաջորդը քեզ են խփելու: 

Մեկ խոսքով՝ բարոյականության ճգնաժամ սկսվեց: 

Թվում էր՝ ավելի վատ հնարավոր չէ. սոցցանցերը նողկանք են առաջացնում, իրականությունում՝ իրավիճակը լարվում է. փակվում են ծննդատները, սպանդանոցների հարցով բողոքի ակցիաներ են սկսվում, դրան գումարվում են բալային համակարգից՝ տաքսու վարորդների ու առաքիչների դժգոհությունները, թանկացումները և այլն: 

Ու այս ամենի ֆոնին Ազգային ժողովը դառնում է թատերաբեմ: Ընդդիմությունն ամենաստոր ձևով ծաղրանքի է ենթարկվում. իշխող խմբակցությունն ու յուր անդամները ոչինչ չեն խնայում ընդդիմությանը «սևացնելու», նախորդների հետ ասոցացնելու համար: Նախ Արարատ Միրզոյանը հայտնի քաշքշոցից հետո չորս ԲՀԿ-ականի հեռացնում է դահլիճից՝ կիրառելով կարգապահական տույժ, այնուհետև հերթը հասնում է Էդմոն Մարուքյանին նախազգուշացնում հայտարարելուն: Դա էլ բավարար չէ, ֆեյսբուքյան իր էջում Միրզոյանը մկներ ու կռիսներ է հրապարակում՝ հենց իրենց մուկ ու կռիսի հետ համեմատելով:

Բաց ձեռքերով իշխանության եկածներից արդարադատության նախարարն ակնարկեց ուժ կիրառելու մասին ու կապ չունի, թե որ խումբ մարդկանց նկատմամբ: 

Իսկ երեկ էլ փոխվարչապետ Ավինյանի աստղն էր փայլում. այս խորհրդարանական «կռիվների» հետ կապ չունեցող, բայց, փաստորեն, ցինիզմի մեծ պաշար ունեցող անձը, բան ու գործ թողած՝ զբաղված էր էժան «բոցեր» անելով ֆեյսբուքյան իր էջի «Սթորի» բաժնում: 

Ինչ վերաբերում է «բոցերի» հերոս, նախկին չստացված փոխարտգործնախարար, իմքայլական Ռուբեն Ռուբինյանին, ապա, այո, «հիշաչար» ու փորձառու Մարուքյանը նրա «քթերով բերեց» Աշոտյանի հետ խմած սուրճն, ու հենց դա է պատճառը, որ երիտասարդը և իր շրջապատը ծանր տարան սուրճի պատմությունը: Եվ իրավացի էր Գևորգ Գորգիսյանը՝ պարտադիր չէ, որ նախկինները գնան, Ազգային ժողովում նստեն, որ նախկիններին հիշեցնեն, այո, դևին սպանողը դև է դառնում... 

Մի օր քո (ձեր) թիրախում հայտնվում է նախկին պաշտոնավորը, մի օր լրագրողը, մի օր փաստաբանը, մի օր ոստիկանը, մի օր դատավորը, մի օր պատգամավորը, ու մի օր էլ հասկանում ես, որ ոտքով-գլխով 3 տառի մեջ ես, 3 տառանոցներով շրջապատված... 

Սրա հետևանքներն արդեն իրենց զգալ են տալիս ու դեռ տալու են: Այսօր արդեն պարզ դարձավ, որ CDI-ը՝ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը, նախազգուշացրել է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին: 

Ու մարգարեական էր Վանեցյանի հեռացումի «Կանգ առ»-ի կոչը: Իսկապես կանգ առնել է պետք ու առաջին հերթին հենց Փաշինյանին է պետք կանգելը, մի լավ մտածելն ու կշռելը, ի վերջո, ոչինչ հավերժ չէ, ոչինչ կայուն չէ, ոչ իշխանությունը, ոչ փառքը, ոչ էլ խփած ու մարսած տոկոսները... 

NEWSPRESS.am