Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Պարոն ժ/պ, Փաշինյանի քննությունը ստացաք, բայց ուսադիրը կարող եք աղբամանը նետել. Արիանա Հովսեփյանը՝ Արման Սարգսյանին

Այսօր համացանցը հերթական անգամ ցնցվում է. հայտնի է դառնում, որ Երևանի կենտրոնում՝ հենց Հանրապետության հրապարակում գտնվող «Էրեբունի պլազա»-ի շենք է մտնում անհայտ անձն ու կրակոցներ արձակում: Այստեղ մի րոպե կանգ առնենք ու կարմիր քարտ ցույց տանք շենքի անվտանգության պատասխանատուներին ու շարունակենք: 

Մամուլ կիսատ-պռատ տեղեկություններ են սպրդում, որ զինված հարձակում գործած անձը նախ մտել է շենք, կրակոցներ արձակել ու հարցրել Քոչարյանի գրասենյակի տեղը:

Արդեն տարօրինակ է: 

Ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ հարձակում գործած անձը Նիկոլ Փաշինյանի համակիրն է և գրում, որ սպասելու է ոստիկանության հետագա գործողություններին Փաշինյանի համակրի հետ կապված: Ի դեպ, Փաշինյանի մասին. նա, փորձելով խուսափել հերթական լռությունից ծնված աղմուկից, 1-2 տող ձոնեց կատարվածին, բայց նույնիսկ բառացիորեն խուսափեց գրելուց, որ խոսքը հենց «Էրեբունի պլազա»-ում հնչած կրակոցների մասին է: 

Իսկ ոստիկանության գործողությունները ցնցող էին. շենքում, ուր, ի թիվս այլ գրասենյակների, գործում է նաև մանկապարտեզ, կրակոցներ արձակած տղամարդուն, դասականի ասած, շնորհքով ուղեկցում են դեպի ոստիկանապետին սպասարկող մեքենան, առանց ձեռնաշղթաների և բոնուս... ոստիկանապետի ժ/պ-ն էլ նստում է նույն մեքենան, որպեսզի համակիրն անվտանգ լինի: 

Հիմա հարց, պարոն ժ/պ, քննությո՞ւն էինք հանձնում Նիկոլ Փաշինյանին: Վստահ եղեք, ստացաք: Իսկ երբ այսօր կգնաք տուն, Ձեր գլուխը կդնեք բարձին, կմտածեք՝ ինչպե՞ս կվարվեիք մի մարդու հետ, ով, ասենք, կլիներ Սերժ Սարգսյանի համակիրը, կամ Ռոբերտ Քոչարյանի, կմտներ «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակ ու անկանոն կրակոցներ կարձակեր: Կնստեցնեի՞ք Ձեր ծառայողական մեքենան, առանց ձեռնաշղթաների ու ջերմ կզրուցեի՞ք նրա հետ: Չէ, պարոն Սարգսյան:  Կվախենայի՛ք նույնը անելուց, որովհետև սա վախվորածների իշխանություն է: Բայց մի՛ մոռացեք, որ Ձերն ուսադիր է, որն այսօրվանից կարող եք աղբամանը նետել: 

Ինչևէ: Այլևս չենք զարմանա, եթե անկանոն կրակոցներ արձակողին ազատ արձակեն, քանի որ ոչ ոք չի տուժել, չի մահացել, միգուցե պարզվի՝ զենքն էլ օրինական է, ասենք, որսորդական...

Հիմա մի երկրորդ անգամ կանգ առնենք ու հիշենք, օրինակ, թե ինչպես ԵՊՀ ուսխորհրդի նախագահին կարմիր բերետավորները բերման ենթարկեցին, ու միայն Աստված գիտեր, թե ինչու վերջին վտանգավոր հանցագործի պես: 

Հիշենք նաև, թե ինչպիսի մասկի-շոու էր Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին ձերբակալելու ժամանակ: Հիշեցնենք՝ նրանք ընդամենը նկարահանել էին դատավորին: Նկարահանել: Բայց նրանց հետ ոչ բանակցեցին, ոչ էլ ոստիկանապետն ուղեկցեց...

Ասածս ինչ է, պարոնայք իշխանավորներ, հասկանալի է, որ համակիրների բանակն օր օրի նվազում է ու նրանցից յուրաքանչյուրին պահելն էլ աթոռի ու մահու հարց է, բայց շեֆերի ու նրանց մանկլավիկների առաջ այդքան խոր մի ծռվեք: 

Արիանա Հովսեփյան 
NEWSPRESS.am-ի հիմնադիր տնօրեն