Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցերԻ՞նչն է Ձեզ կաշկանդում, պարոն Գաբրիելյան, սա Ձեր առաջին թեստն է. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, բարձր ամբիոններից շոու եք սարքել․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)Իշխանությունը համարձակություն ունի՞ COP17-ի ժամանակ ասելու, թե ինչպես է Ադրբեջանը վանդալիզմ իրականացնում. Իրինա Յոլյան (տեսանյութ)COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Փաշինյանը՝ ՍանչեսինՄիջազգային գործընկերները որքա՞ն գումար են տվել Արցախից բռնի տեղահանվածների համար, ու ի՞նչ եք արել դրանք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Եթե Արցախին մինչև 2020թ-ը հատկացրած 144 միլիոն դոլարը էլ չի հատկացվում՝ բա հիմա ու՞ր է այդ գումարը, տվեք՝ բնակարան գնեն. Ֆարմանյան (տեսանյութ)Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկըՄեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան800 լիտր դիզվառելիք, ծխախոտ ու կեղծ օղի․ ոստիկանության բացահայտումները Արագածում և Դարբնիկում5-ից մեկն է գոհ ծրագրից, դա նշանակում է, որ ծրագիրը վատն է. Արթուր Խաչատրյանը` բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
Խոշոր հրդեհ Փարիզում. ամբողջությամբ այրվել է երկրի ամենահին փակ շուկանՀավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր է ստորագրվելԱրեշում հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն. Էլինար ՎարդանյանՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մարզերումՎաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը
Հասարակություն

Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին (տեսանյութ)

Հունվարի 25-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների ղեկավար անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին։

Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Գարիկ Ղուկասյանին կատարած աշխատանքի համար։
Խոսելով Արմեն Գասպարյանի մասին ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ նա երկար տարիներ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, իսկ նշանակվելուց առաջ ոստիկանության Տավուշի մարզային վաչության պետն էր։

Արման Սարգսյանը ներկայացրեց նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով նորանշանակ տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին, որը մինչ այդ պարեկապահակետային ծառայության գնդի հրամատարն էր։ Ներկայացվեցին նաև Երևանի տարածքային բաժինների նորանշանակ պետերը։ Արման Սարգսյանի խոսքով՝ նրանք իրենց պրոֆեսիոնալիզմով, գիտելիքներով ու սրտացավ ծառայությամբ լավ օրինակ կլինեն առավել երիտասարդ կադրերի համար, ովքեր ապագայում իրենց օրինակով կհամուզվեն, որ առաջխախացման միակ գրավականը մասնագիտական գիտելիքների կատարելագործումն ու ծառայության նկատմամբ սրտացավ վերաբերմունքն է։

Ոստիկանության պետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ թարմացված ղեկավար կազմով Երևան քաղաքի վարչության ու ենթակա տարածքային բաժինների ծառայողները կիրականացնեն առավել սրտացավ ու արդյունավետ ծառայություն։
Երախտիքի խոսք ասաց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Գարիկ Ղուկասյանը։ Նա, դիմելով ծառայողներին, շնորհակալություն հայտնեց միասնական աշխատանքի համար։

Արմեն Գասպարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար՝ հավաստիացնելով, որ անձնակազմի հետ համախմբված կիրականացնեն օրենքով իրենց վերապահված բոլոր պարտականությունները։

Նույն օրը Արման Սարգսյանը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի անձնակազմին ներկայացրեց նորանշանակ հրամանատար, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Առաքելյանին։

Վերջինս երկար տարիներ ծառայել է այս ստորաբաժանումում՝ զբաղեցնելով գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալն էր։

Ստորաբաժանման նախկին ղեկավար Արթուր Խունդինյանը շնորհակալություն հայտնեց անձնակազմին համախմբված ծառայության համար։

Անդրանիկ Առաքելյանն էլ վստահեցրեց, որ գունդը պատրաստված է և ունակ կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր։

Ելույթ ունեցավ նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը՝ նշելով, որ արտաքին ծառայությունը ոստիկանության դեմքն է և կարվի ամեն ինչ համակարգի պատիվը բարձր պահելու համար։

Արման Սարգսյանը, խոսելով գնդի ծառայության մասին՝ խստության հետ մեկտեղ կարևորեց քաղաքացիների հետ շփումներում ընդգծված կոռեկտությունն ու հարգանքը։ Խոսվեց նաև ծառայողների կարգապահության, արթաքին տեսքի և կրթվածության մակարդակի բարձրացման և այլ առաջնահերթությունների մասին։