Նախատեսվում է Արցախում բնակվող առաջին կարգի բոլոր զինհաշմանդամներին 150 հազար դրամ հատկացնել. Արշավիր Ղարամյան
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայոց Բանակի 28-րդ տարեդարձին ընդառաջ, «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի նախաձեռնությամբ և Միության վարչության որոշմամբ՝ Ազատամարտի առաջին կարգի հաշմանդամներին շնորհավորելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Ասկերանի քաղաքապետ, Ասկերանի շրջանի Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Աղաջանյանի հետ այսօր հանդիպել եմ շրջանում բնակվող՝ թվով 7 առաջին կարգի հաշմանդամ մարտական ընկերներիս, շնորհավորել տոնի կապակցությամբ և նրանց հանձնել յուրաքանչյուրին 150.000-ական դրամ ֆինանսական աջակցություն:
Հ.Գ. – Ազատամարտիկների միության նախաձեռնությամբ, նախատեսվում է ընդհանուր առմամբ Արցախում բնակվող, բոլոր 142 առաջին կարգի զինվորական հաշմանդամներին՝ տրամադրել նշված չափով ֆինանսական աջակցություն»։