Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Քաղաքականություն

Պետության աղքատ, բայց հպարտ ու դուխով «վարչապետները», «թամաշա» անողներն ու կոստյումով խաբողները

Յուրաքանչյուր առավոտ, ինչպես դասականը կասեր, Հայաստանում 3 միլիոն վարչապետ է արթնանում. աղքատ, բայց հպարտ վարչապետներ, գործազուրկ, բայց դուխով վարչապետներ, բյուջեն թալանելու մեղադրանքով հնին հեռացրած ու նոր իշխանության պարգևատրումներով ուրախացող վարչապետներ, հնի ստերից հոգնած ու նորի անկատար խոստումներին ծափահարող վարչապետներ...

Մի խոսքով, տեսականու պակաս չկա, կա միայն տարբերություն իրական ու շարքային վարչապետի միջև.

իրականն օգտվում է բարիքներից, ապրում երկրի նախկին ղեկավարի ամառանոցում, 
օգտագործում գերթանկարժեք ծառայողական ավտոմեքենաներ՝ ընտանեկան կարիքների համար, պատվավոր, սպասված ու թանկագին հյուրի կարգավիճակով մտնում է էլիտար հյուրատներ՝ «ոսկեզօծ զուգարաններով»... ու, որ ամենակարևորն է, այս ամենը աղքատ, բայց հպարտ ու դուխով վարչապետներին «զեկուցում է» որպես երկրի բարեփոխումներ... 

Քաղաքացի «վարչապետներն» էլ հավատում են իրենց թավշյա հեղափոխությանն ու «փրկչին» և փառավորվում նրա բարեկեցիկ կյանքով՝ շարունակելով հավատալ, որ այնուամենայնիվ երկրի տերն իրենք են... Այդ է պատճառը, որ ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո հարցին, մեկ պատասխան կա՝ «էս մարդն էսքան բան արեց»... թե ի՞նչ արեց «էդ մարդը», որպես կանոն, նրանք կոնկրետ պատասխան չգիտեն:

Այս հարցի պատասխանը, իր 100+1 փաստով, չի կարող տալ նույնիսկ «բարեփոխումների» հեղինակ վարչապետը, քանի որ, դրանք իրար հետևից թվարկելուց զատ, դեռ պետք է հասկանալ, թե իրականում, օրինակ

  • ծննդատներ փակելով՝ ինչպե՞ս են բարձրացնելու ծնելիությունը,
  • «բյուջեն տնտեսելու» անվան տակ օպտիմալացումներներ անելով՝ ինչպե՞ս են պայքարելու գործազրկության դեմ
  • պարգևավճարները առանց այն էլ բարձր աշխատավարձ ստացող չինովնիկին տալով ու ուսուցիչների, թոշակառուների, բժիշկների դիմաց գրոշներ նետելով՝ ինչպե՞ս են հաղթահարելու թանկացումները,
  • առանց ներդրումների՝ ինչպե՞ս են տնտեսական աճ գրանցելու
  • նպաստներ կտրելով կամ տուգանքներ ավելացնելով՝ ինչպե՞ս են պայքարելու աղքատության դեմ,
  • ուժային կառույցներին մասկի-շոուների մեջ ներգրավելով՝ իչպե՞ս են ապահովելու երկրի անվտանգությունը,
  • մանկատներ ու գիշերօթիկներ փակելով՝ ինչպե՞ս են երեխային վերադարձնելու լիարժեք ընտանիք, հատկապես եթե այդ երեխան տվյալ հաստատությունում է հայտնվել հենց իր իսկ ընտանիքի անլիարժեքության հետևանքով,
  • խորհրդարանը լցնելով ակտիվիստներով, ովքեր ամբիոնն օգտագործում են որպես անձնական հարաբերությունները կարգավորող հարթակ ու չեն գիտակցում խորհրդարանական երկրում ունեցած իրեց գործառույթն ու անելիքը՝ ինպե՞ս են տարբերվելու նախորդներից (եթե միայն կոճակ սեղմող են ու ընդդիմադիրներին ծաղրեուց և իրենց քաղաքական կնքահորը ծափահարելուց, նրա խոսքերը անգիակցաբար (զոմբիացած) կրկնելուց զատ ոչինչ չեն անում)...

Մի խոսքով, որքան փաստ՝ այնքան հակափաստարկ ու նոր հարց, որը սակայն վարչապետներին չի հետաքրքրում, քանի որ նրանք լսում են այն, ինչ ուզում են լսել: Իհարկե այս զանգավածին երբեմն անվանում են նաև «զոմբիական հասարակություն», սակայն իրականում զոմբիական հասարակություն գոյություն չունի՝ կան մարդկանց կատեգորիաներ: Այս դեպքում՝ 

1. մարդիկ, ովքեր նախկիններից հիասթափված, խաբված և հույսով ու հավատով Նիկոլի հետևից գնացել են ու դեռ հավատում են, որ ամեն ինչ լավ է լինելու

2. մարդիկ, ովքեր չէին սպասում հասարկության նման արձագանքին (սրանք հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց մերձավորներն են)

3. մարդիկ, ովքեր ոչ մի պարագայում չեն դադարել վերլուծել իրավիճակը և իներցիայով չեն ենթարկվել ընդհանուր հոսքին 

4. մարդիկ, ովքեր պարզապես կողքից «թամաշա» են արել

այս կատեգորիան ունի ենթակետեր.

ա) մարդիկ, ովքեր ուզում են, որ լավ լինի, բայց, ինչպես ասում են, ուրիշի ձեքով են ուզում օձ բռնել ու դեմ չեն հետո մասնակցել ընդհանուր «խրախճանքին»

բ) մարդիկ, ովքեր ուղղակի հիասթափված  են ու այլևս «լավ»-ի ակնկալիք չունեն՝ «մեկ ա՝ բան չի փոխվելու» տրամաբանությամբ

Եթե չկա իրական զոմբիացած հասարակություն, ապա ինչո՞ւ է մի զանգավծ դեռ այսքան հավատում ժողվարչապետին: Այստեղ պատասխանը մեկն է՝ հեղափոխության նպատակը իշխանությունից ազատվելն էր՝ ո՛չ թե պետական շահի, այլ անձնական շահի նկատառումով:

Մարդիկ հոգնել էին իրենց ապրելակերպից, չէին ուզում այլևս խաբվել, անարդարության զոհ դառնալ կամ չիովնիկների ոտքի տակ ընկնել: Մարդիկ իրենց սոցիալական խնդիրները կապում էին երկրի ղեկավարի հետ, նրանք դուրս եկան՝ իրենց անձնական խնդիրներին լուծում տալու համար, իսկ պետական շահի մասին, գոնե այդ պահին, ոչ ոք չէր մտածում: Եթե մտածեր՝ կհասկանար, որ «թագավորին գահընկեց անելուց հետո», իրենց հացը էլի իրենք են վաստակելու, հավաքարարից կամ դռնապահից տնօրեն չեն դառնալու, ԵՏՄ-ից դուրս չգալով՝ թանկացումներից չեն խուսափելու և, ի վերջո, իրենց հեռախոսն իրենք են լիցքավորելու...

Այս մարդկանց մեծ մասը, վստահաբար կարող ենք ասել, որ հասկացել է՝ հեղափոխությունն իրոք մսխվում է, բայց նրանց դուր է գալիս «զոմբիացված հասարակություն» անվան տակ քողարկվելը: ՈՒ հիմա նրանք, ովքեր ցույց են տալիս, թե իրականում հավատում են (կամ գուցե մի մասը նաև իրոք հավատում է) երկրի «բարեփոխումների մասին փաստերին», որոնք ակնհայտորեն չկան, պարզապես իրենց ապահովագրում են վաղվա օրվա համար: Նրանք, որպես հեղափոխության մասնակից, պատասխանատվությունից փորձում են խուսափել, որպեսզի վաղը կարողանան հանգիստ խղճով «դեմ տալ պատին» բոլորին հայտնի մի մարդու ու նրանից պահանջատեր լինել, թե՝ «մենք քեզ հավատացինք, դու կոստյումով մեզ խաբեցիր»...

Իսկ քանի դեռ պետությունը վերջնականապես չի կործանվել ու պատասխանատվության օրը վրա չի հասել, վարչապետները կշարունակեն ծափահարել ու համոզել, թե հավատում են... իրենց ավելի պետականամետ ցույց տվողները կասեն, թե իրենք մեղք չունեն, քանի որ իրենց չեն հավատացել և չեն օգնել «փրկել» երկիրը... թամաշա անողները կմնան թամաշա անող, իսկ պետությունը՝ իր ներքաղաքական, տնտեսական, տարածաշրջանային և միջազգային կարևորագույն իրականությամբ, կգլորվի ու կիջնի հատակը անդունդի: Այնպես, որ նույնիսկ թանգարանում մեկ հայ չի մնա...

Արմինե Մկրտումյան