Աֆղանստանում «Թալիբանը» խոցել է ամերիկյան զինվորական ինքնաթիռ
Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքերի ներկայացուցիչը հաստատել է Ամերիկյան զինվորական ինքնաթիռի վթարի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Աֆղանստանում կործանված ամերիկյան ինքնաթիռի պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Թալիբան» շարժման ներկայացուցիչները։ Նրանք խոցել են ինքնաթիռը, որը օդային-հետախուզական աշխատանքներ էր կատարում Աֆղանստանի տարածքում։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ինքնաթիռը մարդատար էր ու պատկանում էր Աֆղանստանին, սակայն ավելի ուշ այդ տեսակետը հերքվեց։