Թափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցերԻ՞նչն է Ձեզ կաշկանդում, պարոն Գաբրիելյան, սա Ձեր առաջին թեստն է. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, բարձր ամբիոններից շոու եք սարքել․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)Իշխանությունը համարձակություն ունի՞ COP17-ի ժամանակ ասելու, թե ինչպես է Ադրբեջանը վանդալիզմ իրականացնում. Իրինա Յոլյան (տեսանյութ)COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Փաշինյանը՝ ՍանչեսինՄիջազգային գործընկերները որքա՞ն գումար են տվել Արցախից բռնի տեղահանվածների համար, ու ի՞նչ եք արել դրանք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Եթե Արցախին մինչև 2020թ-ը հատկացրած 144 միլիոն դոլարը էլ չի հատկացվում՝ բա հիմա ու՞ր է այդ գումարը, տվեք՝ բնակարան գնեն. Ֆարմանյան (տեսանյութ)Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկըՄեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան800 լիտր դիզվառելիք, ծխախոտ ու կեղծ օղի․ ոստիկանության բացահայտումները Արագածում և Դարբնիկում5-ից մեկն է գոհ ծրագրից, դա նշանակում է, որ ծրագիրը վատն է. Արթուր Խաչատրյանը` բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
Խոշոր հրդեհ Փարիզում. ամբողջությամբ այրվել է երկրի ամենահին փակ շուկանՀավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր է ստորագրվելԱրեշում հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն. Էլինար ՎարդանյանՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մարզերումՎաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինությունՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Թերմոսը՝ 7800 դրամ, բեյջի թելը՝ 1240, էկո պայուսակը՝ 3432․ պատգամավորը գտել է շուկայական գները և «խնայել» գրեթե 85 միլիոն դրամ (տեսանյութ)
Անշեղորեն ու մեծ տեմպերով գնում ենք դեպի արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր. ՊԵԿ նախագահԵգիպտոսն ավիահարվածներ է հասցրել Սուդանին. կա 72 զոհԻշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի, ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ծիծաղելի են. Վարդանյան
Գեղարքունիքում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
Հասարակություն

Փոխվեց հեղափոխության կարգախոսը. ոստիկանը ի՞մն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հունվարի 28-ին մենք բոլորս ականատես եղանք անձնական կամ քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին. կիրառվեց ցուցադրական ուժ, որի անհրաժեշտությունը բացարձակապես չկար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ակնհայտ է, որ բերման ենթարկված հանրային գործիչներից որևէ մեկը չէր խուսափի ներկայանալ ոստիկանություն եւ պատասխանել իրավապահներին հետաքրքրող ցանկացած հարցի։ Ակնհայտ է, որ կար հրաման՝ ժանրի ցածրորակ ֆիլմերի սցենարով գործողություն իրականացնել։

Նարեկ Մալյանը, Արթուր Դանիելյանը, Նարեկ Սամսոնյանը և որևէ այլ մեկը՝ անկախ իր քաղաքական նախասիրություններից և հայացքներից, ունեն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բոլոր իրավունքները՝ ազատ հանրային գործունեության համար։ Կարելի է ենթադրել, որ այս գործողության հրամանի կայացման եւ կատարման նախապատմությունն ունի հանրությանն անհայտ կետեր եւ դրդապատճառներ։

Ցավոք, «ոստիկանը մերն է»՝ հեղափոխության հիմնական կարգախոսներից մեկը վերափոխվում է «ոստիկանը իմն է» վտանգավոր միտմանը։

Կոչ ենք անում՝ զգոն լինել այս փոփոխությունների հանդեպ։ Զարմանալիորեն՝ այս ամենը կատարվում է ազատական, ժողովրդավարական արժեքներ դավանող, երիտասարդ ու հեռանկարային կազմով խորհրդարանի պատգամավորների աչքի առջև, որոնց մեծ մասը մինչ վերջերս հանդես էր գալիս մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, օրենքի առջև հավասարության սկզբունքային դիրքերից։

Եթե նրանք այսօր լռեն, իրենց ձայնը ստորադասեն, ապա գործընթացները կգնան շատ անցանկալի ուղղությամբ, եւ նրանք այս ամենում կունենան պատասխանատվության իրենց բաժինը։ Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ ու հայացքների համընկնմամբ, եւ այսօր պահն է՝ բաց աչքերով ֆիքսելու, որ մինչ այս պահը չի ներկայացվել ցուցադրաբար, բռնության գործադրմամբ բերման ենթարկելու որեւէ հիմք։ Հիմնավորում չի ներկայացվել անհամաչափ ուժի կիրառման, բերման ենթարկելու պրոցեսը ցուցադրաբար իրականացնելու, տեսանկարահանելու եւ տարածելու անհրաժեշտության վերաբերյալ։

Միեւնույն ժամանակ կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին, համախոհներին, ընդդիմախոսներին՝ միասնաբար թույլ չտալու հասարակության եւ ոստիկանության միջեւ նոր անջրպետներ։ Այստեղ կարեւոր է նաեւ հենց ոստիկանության դերակատարումը. անկախ ամեն ինչից, կառավարությունների փոփոխությունից, ոստիկանությունը պետությանն է եւ պետք է գործի բացառապես օրենքի և բանականության սահմաններում։