Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Ճտիկով գրիչի բոլոլան. ներկայացում 4 գործողությամբ

Այն, ինչ կատարվում է վերջին օրերին հասարա-քաղաքական դաշտում, լայն քննարկման առարկա է դառնում հատկապես սոցիալական ցանցերում: Նիկոլ Փաշինյան-Հրայր Թովմասյան «փոխհրաձգության» երկրորդ՝ իրեղեն ապացույցների ներկայացման փուլում Փաշինյանը ֆիասկոյի ենթարկվեց․ նա հրապարակեց «Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը». Փաշինյանը խնդրել էր իրեն «չմեղադրել անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ»: Հրապարակվեց ճտիկով գրիչի լուսանկարն, ու սկսվեց իշխանության գլխացավանքի նոր աննախադեպ փուլ: 

Փաշինյանի՝ նույնիսկ մոլի երկրպագուները քիչ բան գտան ճտիկով գրիչը որպես արժանահավատ փաստ ներկայացրած Փաշինյանին արդարացնելու համար: Այդպես էլ կար․ տրամաբանող մարդու համար դժվար է քաղաքավարության ժեստն ընկալել իբրև քծնանք, եթե չասենք՝ անհնար:

Սրան հետևեցին խուճապի նոր ալիքներ, մեկը մյուսից անհեթեթ: 

Նախ, դաշտ նետվեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության չծառայած երիտասարդի «իր խելքի» զանգվածին «քսի տալը» Սառա Թովմասյան օգտատիրոջ էջին, ով, ըստ նրա, Հրայր Թովմասյանի դուստրն է: «Քսի է տալիս», որովհետև, հավանաբար, իրեն էլ էին «քսի տվել»՝ վերևների խայտառակությունը սոցցանցերում սքողելու համար: Բլբուլ կտրեցին բոլորը՝ իշխանությունից ընդդիմություն, մեծից փոքր ու դատապարտեցին երիտասարդին, բանը հասավ նրան ավագանուց հեռացնելուն: 

Հենրիկ Հարթենյան օպերացիան չաշխատեց. ճտիկով գրիչը մնաց օրակարգային:

Հաջորդ բեմ նետվողն արդեն վերին էշելոնի պաշտոնյա էր՝ «զոհասեղանին» դրվեց Ալեն Սիմոնյանը: Նա հայտարարեց, թե նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը զանգահարել է իրեն, «բարեխոսել» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի համար, այնուհետև եկավ ծավալուն հարցազրույցի միակ նախադասությունը, որով, իբր թե, պետք է ապացուցվեր, որ Հրայր Թովմասյանը քծնող է: Ըստ Սիմոնյանի՝ Թումանյան փողոցում Թովմասյանը հետևից գրկել է իրեն ու հարցրել, թե հիմա ամեն ինչ նորմա՞լ է:

Այս հայտարարությունը ևս դարձավ ծաղրի առարկա. օգտատերերը նախ հիշեցրին, որ Թումանյան փողոցում «Նոր Զովք» սուպերմարկետ չկա, բացի այդ էլ սա ևս ծիծաղելի էր՝ այն քծնանք համարելու համար, եթե իհարկե, հավատանք գրկախառնության վարկածին: 

Ալեն Սիմոնյանի` «հետևից գրկվելու» օպերացիան ևս չաշխատեց. ճտիկով գրիչը մնաց օրակարգային:

Ի՞նչ էր մնում անել քաղաքական ղեկավարությանը. անել այն, ինչով սիրում է «շեղվել» մեր հանրությունը: Ըստ էության, «վերևում» գցել-բռնել են ու կանգ առել մինչ օրս լավագույնը աշխատած «ասֆալտին փռելու» տեսարանը բեմադրելու վրա: Քաղաքի տարբեր կետերում միաժամանակ ամենակոպիտ ձևով, ամենաէլիտար ջոկատներից մեկը գործի դնելու մեխանիզմով ասֆալտին են փռվում Ադեկվատ միաբանության և ՎԵՏՕ շարժման անդամները: Շուրջ 5-6 ժամ անց իր տան բակում նույն ձեռագրով ասֆալտին են փռում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին:

Այս գործողությունը ևս հակառակ էֆեկտ է տալիս իշխանության համար: Կատարված ճղճիմ օպերացիան քննադատում են նույնիսկ նրանք, որոնց դեմ հաճախ ելույթ են ունենում այդ օրը ձերբակալված անձինք: 

Իշխանական քարոզչամեքենան, հասկանալով կատարվածի անհեթեթությունն ու դրա ուղիղ հնարավոր ազդեցությունն անձամբ վարչապետի և ոստիկանապետի վարկանիշի վրա, շտապում են «շառով տալ» հենց ձերբակալված Նարեկ Մալյանին ու իր «ոստիկանական աղբյուրներին»: Հանրային խորհրդի նախագահ և Ֆեյսբուքում Փաշինյանի վերջին ֆանատ Ստյոպա Սաֆարյանն, օրինակ, մի գրառման մեջ կատարվածը որակում է «մասկի շոու»: Մեկ այլ գրառման մեջ գրում՝ ինչ-որ խմբեր ու ոստիկանության ինչ-որ շրջանակներ իրար ձեռք են բռնել: Սա գրեթե բաց տեքստով մեղադրանք է Մալյանի ու օպերացիան իրականացրած ոստիկանների հասցեին: 

Բացատրե՞նք, թե եթե Մալյանի կողմից այս օպերացիան կազմակերպելն իրական է, ապա քանի մարդ պետք է անձայն դիմում գրեր ու անհետանար իրավապահ համակարգից՝ սկսած ոստիկանապետից և, ի հայտնություն թեկուզ Փաշինյանի (ում թերթում անանուն հոդվածում ոստիկանության գործողությունները որակվել էին իբրև տարօրինակ) նաև քաղաքականությունից ու Փաշինյանի թիմից: Ասենք՝ օգնականները, խորհրդականները․․․

Լավ, Բանակի կազմավորման օրն էր, ու Փաշինյանը զբաղված էր (չնայած դժվար է հավատալ, որ նա 7 ժամ Ֆեյսբուք չէր մտել), մի կամեցող չունե՞ր, որ զանգեր նրան ու ասեր՝ պարոն Փաշինյան, այսպիսի բան է կատարվում: Փաշինյանն էլ զանգեր ոստիկանապետին ու ասեր՝ Արման ջան, էս ի՞նչ խաբար է. միանգամից 5 կեղծ տեղեկությո՞ւն: Հետո կիմանար նաև 6-րդի մասին... 

Կամ եթե մի ակտիվիստ կարողանում է ոստիկանությունից օգտագործել էլիտար ջոկատը, հենց ոստիկանապետի քթի տակից, ապա այդ ոստիկանապետը կես վայրկյան անգամ չպետք է աշխատի, եթե աշխատում է, ուրեմն և՛ ոստիկանապետն է տեղյակ, և՛ Փաշինյանն է մեղավոր, և ուրեմն մնացածը հեքիաթներ են: 

Փաստենք՝ ասֆալտին փռելու օպերացիայով հնարավոր եղավ փոքր-ինչ մեղմել ճտիկով գրիչի խայտառակությունը, բայց առաջ բերեց էլ ավելի անճոռնի երևույթ. իշխանությունը ոչ միայն պոպուլիստ է, այլև ստախոս...

NEWSPRESS.am