Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Քաղաքականություն

Brexit-ն ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար. Աշոտյան

«Brexit-ը բախտորոշ իրադարձություն է Եվրամիության պատմության մեջ և ոչ միայն այն պատճառով, որ առաջին դեպքն էր, երբ ԵՄ անդամ երկիրը լքում է այդ վերազգային կառույցը, այլև, որ դա հենց Մեծ Բրիտանիան է: 

Brexit-ն ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում:

Նոր իրողությունները, իհարկե, մշտադիտարկման և խորքային անալիզի առարկա պետք է դառնան, սակայն փորձեմ բանաձևել/կանխատեսել մի շարք հետևանքներ:

1. ՄԹ-ը առավել ցայտուն է իրականացնելու իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ այլևս կաշկանդված չլինելով ԵՄ միասնական մոտեցումների հրամայականով: Մեծ Բրիտանիան մշտապես ներկայացված է եղել տարածաշրջանում, հետապնդելով սեփական շահերը: Այս դեպքում նա առավել ազատորեն է իրականացնելու իր քաղաքականությունը՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:

2. Թեպետ Միացյալ Թագավորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ, սակայն ակնհայտ է, որ իր ազդեցությունն է փորձելու ընդլայնել նաև Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

3.Հայաստանին առնչվող հետևանքների մասով պետք է հստակ հասկանալ, որ Եվրամիությունն ընկղմվելու է ներքին խնդիրների լուծման հորձանուտ` կապված՝ մի կողմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու, մյուս կողմից՝ ԵՄ-ում առկա մեխանիզմների և կենտրոնախույս նոր դրսևորումների կասեցման հետ:

4. Հետևաբար, ակնհայտ է, որ ԵՄ-ի հետաքրքրությունն ու հնարավորություններն առ հարևան երկրներ, մասնավորապես, մեր տարածաշրջանի և Հայաստանի, առավել է պակասելու: Պակասելու է, որովհետև ԵՄ գերակայությունը դառնալու է հենց ԵՄ արդյունավետության պահպանումը, որին էլ ուղղվելու են հիմնական քաղաքական, դիվանագիտական ռեսուրսները:

5. Ինչպես հայտնի է, ՄԹ-ն հակառուսական քաղաքականության առաջատարներից էր ԵՄ-ում: Brexit-ը որոշակի առումով կարող է հանգեցնել նաև ԵՄ-ի՝ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական լարվածության թուլացմանը: Եթե ՌԴ-ԵՄ հարաբերությունները դուրս գան հակադրության սուր ֆազայից, քաղաքական առումով կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի, և, մասնավորապես, Հայաստանի վրա:

6. Եվ իհարկե, Հայաստանը լրացուցիչ ջանքեր պետք է գործադրի ՄԹ-ի հետ հարաբերությունների լիարժեք ծավալին հասնելու ուղղությամբ այն գործառույթների և ուղղությունների մասով, որոնց համար նախկինում պատասխանատու էր Բրյուսելը»: