Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժելԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըՎթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ․ Հայկ Կոնջորյան
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսըԴավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչ
Քաղաքականություն

«Անթույլատրելի ենք համարում Արցախի անունից բանակցություններ վարելը». Արցախի «Արդարություն» կուսակցություն

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անթույլատրելի է համարում Արցախի անունից բանակցություններ վարելը, իսկ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ գնահատում է որպես այդ համայնքի լեգիտիմացման և բանակցային կողմ դարձնելու փորձ: Նշենք, որ Արցախի Արդարություն» կուսակցությունը կայտարարել է, որ 2020-ին Արցախի նախագահի «ընտրություններում սատարելու է Վիտալի Բալասանյանի թեկնածությունը:

Ստորեւ ներկայացնում ենք կուսակցության հայտարարությունն ամբողջությամբ.

«Արցախի «Արդարություն» կուսակցությունը, նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա սկզբին, դատապարտել էր ՀՀ վարչապետ Փաշինյանի անունից ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի կողմից արված այն հայտարարությունը, թե Փաշինյանը դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների ներկայությանը: «Արդարություն» կուսակցությունը նաեւ հայտարարել էր, որ, իրավունքի ուժով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, չի հանդուրժի որեւէ երկրի կողմից Արցախի Հանրապետության անվտանգությունը եւ սուբյեկտայնությունը վտանգող որեւէ դրսեւորում:

Ի պատասխան վերոնշյալ հայտարարությանը՝ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը շտապեց հայտարարել, որ դա թյուրըմբռնում է, եւ որ նման իրողություն գոյություն չունի:

Ինչպես գիտենք, սույն թվականի հունվարի 29-30-ին, Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ ու մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում, 2019 թվականին ձեռքբերված պայմանավորվածությունների եւ քննարկված առաջարկների իրականացմանը, հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հնարավոր հաջորդական քայլերին:

Հատկանշական է, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի ժողովրդից ընտրված ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը: Եվ հենց այդ համատեքստում էլ նախօրեին, Ժնեւում ընթացող բանակցություններին զուգահեռ, Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւի հետ:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը կրկին անգամ ահազանգում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը չի կարող համարվել լիիրավ, եթե Արցախի Հանրապետության ընտրված իշխանությունները (եւ ոչ թե Արցախի ժողովրդից ներկայացուցիչները) զրկված են դրանցում լիարժեք մասնակցություն ունենալու իրավունքից եւ հնարավորությունից:

Արցախի «Արդարություն» կուսակցությունն անթույլատրելի է համարում 2019 թվականին ձեռքբերված ինչ–ինչ պայմանավորվածությունների ու քննարկված առաջարկների կիրարկումը, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերի քննարկումը, քանի դեռ խորհրդային Ադրբեջանի իշխանությունների իրավահաջորդ հանդիսացող Ադրբեջանի ներկայիս իշխանությունները չեն տվել իրավաքաղաքական գնահատական 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, 1990 թվականի հունվարին Բաքվում եւ 1988–1991թթ. Արցախի պատմաիրավական տարածքների այլ բնակավայրերում հայերի եւ այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությանն ու հայրենազրկմանը, եւ քանի դեռ չեն վերացրել դրանց հետեւանքները:

Մեր գնահատմամբ, ներկայումս ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր քայլերը դրանք սոսկ ծուղակ են հայկական կողմի համար:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Արցախի Հանրապետության անունից բանակցություններ վարելը, իսկ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ գնահատում ենք որպես այդ համայնքի լեգիտիմացման եւ բանակցային կողմ դարձնելու փորձ:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, դատապարտելով վերոնշյալ իրողությունները, հորդորում է Արցախի իշխանություններին եւ քաղաքական բոլոր ուժերին հստակ արտահայտել իրենց դիրքորոշումը մեր երկրին ու ժողովրդին նետված վերոնշյալ սպառնալիքների վերաբերյալ»: