Փոփոխություններ Facebook-ում, որը կարող է շատ մարդկանց զայրացնել
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ որոշել է արմատապես փոխել սոցիալական ցանցի քաղաքականությունը, չնայած դա կարող է շատ մարդկանց զայրացնել: Նա խոստացել է վերանայել օգտագործողի կողմից տեղադրված բովանդակության սկզբունքները և տվյալների գաղտնագրում կատարել:
Ըստ Ցուկերբերգի՝ նախկինում Facebook-ը փորձել է բոլորին գոհացնել և գործել այնպես, որ ոչ մեկին չնեղացնի, բայց դրա պատճառով տուժել են ընկերության սկզբունքները: Հաջորդ տասնամյակում սոցցանցի ղեկավարությունը ցանկանում է, որ իրեն ըմբռնումով մոտենան: Այս մասին հայտնում է CNN-ը: