Շուտով Վենետիկից և Ստրասբուրգից ականատես կլինենք ավելի կոշտ հայտարարությունների․ Ամրամ Մակինյան
Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը հաստատեց, որ երկրի քաղաքական իշխանությունների վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում սահմանադրական դատարանի դատավորների վաղակետ կենսաթոշակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի որդեգրած մոտեցումներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը և հավելել.
«Սա նաև ուղղակի ազդակ է «Իմ քայլը» խմբակցությանը ձեռնպահ մնալու շրջանառության մեջ դրված հակասահմանադրական նախագծին հետագա ընթացք տալուց։
Այնուամենայնիվ թերահավատ եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կհետևի այս հորդորին, ուստի շուտով Վենետիկից և Ստրասբուրգից ականատես կլինենք ավելի կոշտ հայտարարությունների»։
Նշենք, որ Վենետիկի հանձանաժողովի նախագահը արտահայտել է իր մտահոգությունները Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող իրադարձությունների վերաբերյալ՝ միաժամանակ կիսելով ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունները։