Վաղը ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքներըԼոնդոնն արագացնում է պաշտպանական ծրագրի նախապատրաստումը Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովից առաջԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներումՊուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններովՇվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը հասել է ծխելը դադարեցնելու իր նպատակինԿյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Վազող տողեր

Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ (ֆոտոշարք)

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների մասին։ Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ։ Auroranews.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է կատարվում նշված զորամասում։

Ստորև ներկայացված է ՊԲ նշված զորամասի զինծառայող Արայիկ Սարգսյանի լուսանկարը, որն, ըստ մեր աղբյուրների, համարվում է զորամասի ամենավտանգավոր զինծառայողը։

«Զբաղվում է դրամահավաքությամբ, իր գլխավորած խմբին են տրամադրել զորամասի 4-րդ դիվիզիոնի շենքը, որը պետությունը նոր է վերանորոգել։ Արայիկը ամեն ամիս գումար ստանալու օրը զինվորներին հավաքում է ու «լոլո» կարդում, գումարը պահանջում, զինվորներն էլ ավելորդ խնդիրներից խուսափելու համար իրենց հասանելիք գումարները նրանց են տալիս»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ «արտոնյալ» զինծառայողները «գումար են աշխատում» նաև զինվորների ձեռքից նոր համազգեստները վերցնելով, ապա զորամասի ներսում վաճառելով։

Խոսելով Վահրամ Ավագյանի մահվան մասին՝ մեր զրուցակիցը նշեց․ «Չգիտեմ կատարվածը ինքնասպանություն է, թե սպանություն, բայց կոնկրետ մեղավորը Արայիկն է, ինքն է սաղի «գլխին»։ Աֆիցերները բան չեն անում, լրիվ բեսպրիդել է տիրում այդ զորամասում, վախենում են ինչ-որ բան անեն»։

Ձախից՝ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի տղան է՝ Ռուբեն Մկրտչյանը, պառկածը՝ Արայիկ Սարգսյանը։ 


«Հավաքվում են գրադի բենզաբակը դատարկած, տեղը ջուր լցրած հայտնի աֆիցեր Արթուր Ղամբարյանի սենյակում»,- պարզեցինք հետաքննության ժամանակ։

Նկարում ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի տղան է՝ Ռուբեն (ձախից՝ առաջինը), նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին՝ Դավիթ Մովսիսյանը (ձախից՝ երկրորդը), ձերբակալվել է զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով), դիվիզիոնի «ասող» Արայիկ Սարգսյանը (ձախից՝ երրորդը), Վաչ Հայրապետյանն (ձախից՝ չորրորդը) ու Խաչիկ Գասպարյանը (ձախից՝ հինգերորդը, նույն գործով մյուս ձերբակալվածը)։

Ըստ մեր աղբյուրի՝ Խաչիկ Գասպարյանը անմիջական մեղավորություն չունի Վահրամի մահվան հետ, պարզապես «թիկունք չունի», և դա է պատճառը, որ ձերբակալվածների թվում է։

Ստորև ներկայացված լուսանկարում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի որդին է (աջից)։ Մեր աղբյուրը նրա մասին խոսելիս նշեց․ «Ինքը փափուկ երեխա է , բայց Արայիկը պահում է թևի տակ, որ աֆիցերները հեռու մնան։ Աբրահամյանի տղան ամեն ուրբաթ դուրս է գալիս, երկուշաբթի առավոտյան ներկայանում։

Ստորև ներկայացված լուսանկարում խմբի բոլոր անդամներ են․ «Կարմիր սլաքով նշվածը ԱԱԾ պաշտոնյա Կարեն Սահակյանի որդին՝ Հակոբ Սահակյանն է, կապույտ սլաքով՝ Արայիկ Սարգսյանը, ում դիվիզիոնում եղել է դեպքը, դեղին սլաքովը ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի տղան է, կանաչ սլաքովը «Շմայսի» տղան է»։

Նշենք, որ ամիսներ առաջ նույն զորամասում ինքնսպան էր եղել ՊԲ ԶՈՒ սպա Արայիկ Ծատուրյանը։ Ըստ մեր ձեռքի տակ եղած տեղեկությունների՝ Ծատուրյանը իմացել է մարտական մեքենայից դիզվառելիքի գողության դեպքի մասին և փորձել է «այդ մասին խոսել», սակայն գործին առնչություն ունեցող մարդիկ զորամասում նրա մասին անձնական բնույթի վարկաբեկող տեղեկություններ են տարածել, ինչն էլ վերջինիս դրդել է ինքնասպանության։

Հատկանշական է, որ Արայիկ Ծատուրյանի մահվան հանգամանքների վերաբերյալ հաղորդագրություն չի տարածվել ո՛չ պաշտոնական աղբյուրներով, և ո՛չ էլ զանգվածային լրատվամիջոցներով։ Auroranews.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 7 ամիս առաջ, սակայն գործով դեռևս մեղադրյալներ չկան։

Ինչ վերաբերում է մեր աղբյուրի կողմից «գրադի բենզաբակը դատարկած և տեղը ջուր լցրած» սպայի մասին հիշատակմանը, որի անունը Արթուր Ղամբարյան է, ապա նույն ժամանակահատվածում մամուլում նմանատիպ դեպքի վերաբերյալ հրապարակումներ եղել են 2019-ի մայիսի 31-ին։ Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը և բենզինի բաքի մեջ ջուր լցրել։ Վերջինիս անունը պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում։ Հայտնի է, որ դեպքի առթիվ սպայի դեմ հարուցվել է քրեական գործ։

Մեր զրուցակցի նշած «հայտնի աֆիցեր» Արթուր Ղամբարյանը, մեր տեղեկություններով, 2019-ի հուլիս ամսից այլևս չի ծառայում ՊԲ-ում։

Ինչպես երևում են լուսանկարներում և ինչպես մեզ հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը, նշված զորամասում պարտադիր զինվորական ծառայություն են իրականացնում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի որդին, ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի տղան ՝ Ռուբեն Մկրտչյանը, ԱԱԾ պաշտոնյա Կարեն Սահակյանի որդին՝ Հակոբ Սահակյանը, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին՝ Դավիթ Մովսիսյանը։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում