Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

«Ինքնասպանվող» զինվորները, Նիկոլի մատի փաթաթան դարձրած «բանակի սնունդն» ու նրա զինվոր որդու սնվելը ռեստորանում

Բանակն «արգելված թեմա» է, և դա ճիշտ է. չի կարելի մեր զինված ուժերի «լվացքը» փռել թշնամու աչքի առաջ: Այստեղ սխալն այն է, որ բանակում ինչպես եղել, այնպես էլ շարունակում  են մնալ խնդիրներ, կամ «կեղտոտ լվացք» (ինչպես կուզեք` անվանեք դա), որը չփռելով` չես տեսնի կեղտը ու չես լվա այն...

Որքան էլ այսօրվա իշխանություններն ամպագոռգոռ հայտարարություններով ու իրենց «մեջտեղից ճղելով» փորձեն համոզել, թե բանակում ամեն ինչ կարգին է, այնուամենայնիվ խնդիրները, մեկը մյուսի հետևից շարունակում են գլուխ բարձրացնել, ու դրանց լուծում տալը միայն բարձր խոսելով չէ, քանի որ բանակը դրանից ավելի կարգապահ չի դառնում:

Այսօր, ինչպես և նախկին իշխանության օրոք, բանակում շարունակվում են «ինքնասպանությունները», ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բանակում ինչ-որ բան այն չէ: Ու այդ «ինչ-որ բան»-ը շարունակում է ժանտախտի նման տարածվել ու մնալ` ինչպես նախկին, այնպես էլ այսօրվա իշխանությունների կոկորդին կանգնած ոսկոր, որից ազատվել, կամ չեն ուզում, կամ չեն կարողանում...

Ու ստացվում է, որ այս վտանգավոր ու «արգելված թեման» վերջնականապես լուծելու փոխարեն, իշխանությունները, որոնք, այս անգամ ի դեպ, ժողովրդի ընտրյալներն են, շարունակում են թոզ փչել մարդկանց աչքերին, թե` բանակում ամեն ինչ շատ լավ է, նախորդ տարվա համեմատ էլ 2019-ին ավելի քիչ զինվոր է մահացել...

«Խնայե՞ս», թե՞ ասես այս հայտարարությունն արած երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչվող մարդուն, որ սպանված զինվորի մոր սիրտը չի հովանում նրանից, թե երկու զինվորով քիչ սպանվեց, ու գոռում է, թե` իր տան ճրագը մարեց...  «Խնայե՞ս», թե՞ ասես այդ մարդուն, որ բանակում շարունակում է «բեսպրեդելը»... Խնայե՞ս, թե՞ ասես այդ գերագույնին, որ երբ մի զորամասում միանգամից մի քանի պաշտոնյաների երեխաներ են «հայտնվում», ու աջ ու ձախ իրենցն անում, դա պատահականություն չէ, այլ բանակում տիրող անկարգություն... «Խնայե՞ս», թե՞ ասես ժողովրդի ընտրյալին, որ զինվորը հենց այնպես բանակում ինքնասպան չի լինում, ու այս ամենի անվերահսկելությունը գալիս է բանակի բարձիթողի վիճակից ու հենց իր հայտարարություններից, թե ամեն ինչ լավ է... Ի վերջո, «խնայե՞ս», թե՞ ասես այդ մարդուն, որ բանակում իսկապես ամեն ինչ լավ կլիներ ու դրական փոփոխություններ կլինեին, եթե խաղաղ պայմաններում զոհված գոնե մի զինվորի դեպք բացահայտվեր ու պատժվեր նրան սպանողը կամ սպանության հասցնողը...

Իհարկե, բանակի խնդիրներից շատ կարող ենք խոսել, բայց այս ամենին գուցե չանդրադառնայինք, եթե բանակի բարեփոխումների մասին գոռացող միևնույն մարդը «բանակի լավ սնունդը» գոնե մատի փաթաթան չսարքեր ու «չշփեր» այն բանակի թերությունների մասին խոսացողների դեմքին... Զինվորին մատուցված համեղ խորովածն անգամ չի կարող մեղմել` «թող իմ երեխեն շան միս ուտեր, բայց կողքիս լիներ», ասող մոր սիրտը...

Բազմիցս է ասվել` բանակում սնունդը ևս կարևոր է, բայց այն «ռեստորան» չէ և այստեղ ավելի շատ պետք է կարևորվի ոչ թե սնունդը, այլ կարգուկանոնը և «բեսպրեդելի» վերացումը. ու եթե բանակում կա խնդիր, ապա հենց դա է թիվ մեկ խնդիրը...

Այնուամենայնիվ, այսքանով հանդերձ, դարձյալ չենք կարող չասել, որ բանակի սննդի մասին այդքան բարձրաձայնող վարչապետի տղան` Աշոտ Փաշինյանը, պարզվում է՝ շատ հաճախ, իր թիկնապահներով, գնում է  սնվելու հենց ամենաիսկական ռեստորանում: Ու ստացվում է, որ այնուամենայնիվ, բանակում սնունդը այնքան էլ լավ չէ, մինչդեռ Փաշինյանը, բանակի բարեփոխումների մասին խոսելիս, սիրում է առաջինը հենց դա ներկայացնել...

Սա իր հերթին... մյուս կողմից էլ, Փաշինյանը շահարկելով բանակի, զինվորի հարցը, փորձում է մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց:

Այս անգամ նրա մանիպուլյացիաների զոհ դարձավ Արշակ Զաքարյանը, ում ռեստորանում սնվել էր Փաշինյանների ընտանիքը: Նիկոլն այնքան հիմար չէ ու հասկանում է, որ ոչ բոլորը կարող են Արցախը, ինչպես ասում են, ջրի ճամփա սարքել, զինվոր որդուն հաճախակի տեսության գնալ ու ռեստորանում հաց ուտել: Ուստի պատահական չէր, որ նա «չտրամադրված ՀԴՄ»-ի թեման ծամոն սարքեց, ու գցեց «ժող ջան»-ի բերանը, որպեսզի մարդիկ խոսեն, ոչ թե «զինվորից գողացած հացի» գումարով Նիկոլի Արցախ մեկնելու մասին, այլ շրջանառեն Արշակ Զաքարյանի ռեստորանի չաշխատող սարքի ու ՀԴՄ-ի թեման...

Բայց, չխոսենք այդ ճղճիմ երևույթներից ու մնանք այն պնդմանը, որ քանի դեռ բանակում չեն ջախջախվել արատավոր վարքերն ու բարքերը, ամեն անգամ մի տան ջրագ է մարվելու, էլ չենք խոսում երկրի վտանգված անվտանգության մասին...

Արմինե Մկրտումյան