Բժշկական դիմակներն ինքնին պաշտպանություն չեն երաշխավորում կորոնավիրուսից. ԱՀԿ
Բժշկական դիմակները չեն պաշտպանում 2019-nCoV կորոնավիրուսից, սակայն դրանք ունակ են նվազեցնելու վարակման ռիսկը: Այս պարզաբանումներով Ժնեւում հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հրապարակելով առավել հրատապ հարցերն ու պատասխանները Չինաստանում բռնկած հիվանդության կապակցությամբ:
«Բժշկական դիմակ կրելը կարող Է օգնել սահմանափակելու շնչուղիների հիվանդությունը: Սակայն սոսկ դիմակի օգտագործումը վարակից պաշտպանություն չի երաշխավորում եւ պետք է զուգակցվի մյուս նախազգուշական միջոցների հետ, ներառյալ ձեռքերի հիգիենան եւ շնչուղիների հիգիենան»,- արձանագրել է ԱՀԿ-ն: «Շնչուղիների հիգիենա» ասելով կազմակերպության փորձագետները նկատի ունեն «1 մետրից ոչ պակաս հեռավորություն» պահպանելը «իր եւ մյուս մարդկանց միջեւ»: