Ինչ հեռուն գնացող նպատակ է թաքնված ասֆալտին փռելու օպերացիայի ետևում
Այսօր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ասֆալտին փռվելու հերթն էր. ինչ խոսք, տեսարանը դիտումաբեր էր և մի քանի ժամով ֆեյսբուքահայությանը շեղեց վարչապետ Փաշինյանի ՀԴՄ-ոտ խայտառակությունից:
Իհարկե, հրահանգավորված էր Ռուբեն Հայրապետյանի դեպքում տեսարանն ապահովել այնպես, ինչպես գրիչի պատմությունից հետո իշխանության ընդդիմախոսների բերման ենթարկելու տեսարանն էր, սակայն այս անգամ հաշվարկներն իրենց չարդարացրեցին, որովհետև ՀԴՄ-ն ու դրա շուրջ ծաղրն ու ծանակը մնացին անփոփոխ դիրքերում:
Այս ամբողջ պատմության մեջ կա սակայն մի կարևոր հանգամանք, այս ասֆալտին պառկեցնելու թատրոնը հենց այնպես չի արվում, սա հավանաբար, հիբրիդայի հեղափոխության մասին վարչապետի հայտարարությանը համարժեք այդ հիբրիդային գործընթացը իրականացնողների փնտրտուք է:
Այս բերման ենթարկվածներին չի բացառվում, որ կարճ ժամանակ անց ներկայացնեն որպես հիբ րիդային հեղաշրջման իրականացնողներ. ասվել է այդ մասին չէ, հետևաբար, պետք է դա կարվի համապատասխան մարդկամց վրա, իսկ ովքեր են այդ համապատասխանները, եթե ոչ իշխանությանը քննադատող մարդիկ, որոնցից մեկի Ռուբեն Հայրապետյանի տված խոստումն ապագայում իր կոշիկները փայլեցնելու մասով հանգիստ չի չալիս Իմ քայլի պատգամավորներին. նրանք անդադար շարունակում են ստատուսակոխ անել իրենց էջերը վախից, որ կոշիկ փայլեցնողի կարգավիճակում չհայտնվեն: