Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած երիտասարդը հաշվառված էր «Սևան» քրեակատարողական հիմնարկում
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են հունվաի 30-ին Դավիթաշենի կամրջից ցած նետված քաղաքացու ինքնությունը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այդ քաղաքացին Հրազդան քաղաքի ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակաատարողական հիմնարկում հաշվառված 28-ամյա Արմեն Մ.-ն է: