Ձեզնից գլուխ չհանեցի. Մշտապես՝ вокруг до около. Մի անգամ վախենալով, բայց՝ արեք. Ռուբինյանը՝ ԼՀԿ-ին (տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, դիմելով պատգամավոր Արման Բաբաջանյանին, ասաց. «Կարծում եմ՝ չարժե լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ և հեղափոխականից ավելի հեղափոխական»:
Դիմելով «Լուսավոր Հայաստանին»՝ Ռուբինյանն ասաց. «Ես ձեզնից այդպես էլ գլուխ չհանեցի՝ գլուխ չէի հանում հեղափոխության ժամանակ, գլուխ չեմ հանում հեղափոխությունից հետո, գլուխ չեմ հանում հիմա: Եկել է կողմնորոշվելու ժամանակը. մեկ անգամ հստակ դիրքորոշում հայտնեք: Արժե մի անգամ վախենալով անել, բայց՝ անել: Մշտապես՝ вокруг до около»: