ՍԴ նախագահի ու դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը կդրվի հանրաքվեի
Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը։
Գրանցված 124 պատգամավորներից կողմ քվեարկեց «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց։