Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ․ Հայկ Կոնջորյան
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսըԴավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչԻրազեկում․ Արագածոտնի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակՔննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարներըԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար Ղազարյան
Քաղաքականություն

Ափսոս է պետությունը...

Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը չի հասկացել, թե ինչ կատարվեց երեկ։ «Իմ քայլի» ձեռքին հայտնվել է խաղալիք՝ «իշխանություն» անունով։ 

Ակնհայտ է, որ 37-ի օրինագծից Փաշինյանը վերջին պահին հետ կանգնեց ներքին աննախադեպ ճնշումների և միջազգային կառույցների կոշտ արձագանքից հետո։ Հետ կանգնեց՝ թքած ունենալով 37-ի վրա, որոնց մեծամասնությանը եթե հարցնես, թե ինչի տակ է ստորագրել, չի պատասխանի։

Ոտքի վրա փոխվեց սցենարը և ընտրվեց հանրաքվեի ճանապարհը։ Բայց կարևորը դա չէր։ Երեկ մեծ միտինգի օրն էր։ Երեկ առիթ ստեղծվեց՝ միտինգ անելու. սա՛ էր ամենակարևորը։ Գործը, երկիրը, կուտակված հարցերը՝ ջհանդամ։ Միտինգ։ Ժանրի բոլոր կանոններով։ Միտինգի սկզբնական հատվածը՝ համերգը, ժողովրդին տաքացնելը, մասսայական գոչյունները վերապահված էր «Իմ քայլի» պատգամավորներին։ Ինքը՝ գերագույն գլխավոր միտինգավարը, աշխատասենյակից հետևում էր ու գնահատականներ դնում ելույթ ունեցողներին՝ «Մակունց առաջին աստիճանի», «Մակունց երկրորդ աստիճանի» և այլն։

Այն, ինչ լսեց երեկ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին, բավարար է արտագաղթելու համար։ Դա նորմալ պետության ԱԺ չէր, դա նորմալ պետության պատգամավորների որակ չէր։ Միջին քաղաքացին միայն պիտի տագնապ զգար՝ իր և ընտանիքի ապագայի համար։

Վերջում հայտվեց Փաշինյանը։ Նրան միտինգ էր պետք։ Վերջին անալիզները (սոցհարցումները) ցույց էին տվել, որ միտինգի կենսական անհրաժեշտություն կա։ Բայց, ցավոք, փողոցում այլևս միտինգ չի ստացվում. չկա նախկին էնտուզիազմը։ Հիմա փողոցի միտինգներն իր դեմ են։ Լուծումը գտնվեց. միտինգ՝ Ազգային Ժողովում։ Դարակից հանվեց ելույթը՝ բռնել, կախել, վիրավորել, մեղադրել, դատավճիռ կայացնել, դավաճան հռչակել...

Միտինգն արված է, դոզան՝ ստացված, ներքին թշնամանքի ու պառակտման թույնը՝ ներարկված հասարակության մեջ։
Հետո կնշանակվի հանրաքվե, կլինի քարոզարշավ, հետևաբար՝ կլինեն նոր միտինգների և այլասերված ճառերի նոր հնարավորություններ։ Այդ ընթացքում երկիրը թուլանալու է, խնդիրները կուտակվեն։ Դա ոչ ոքի չի հետաքրքրում։

Ինչ հանրաքվե է մեզ սպասում։ Փաշինյանը այն վերածելու է թշնամանքի քարոզի, պառակտման, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառման։ Մարդ, որը կարող է իրեն թույլ տալ. «շուտով լսելու եք շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը» նախադասությունը, չի կարող որևէ առաջընթաց, որևէ դրական բան ապահովել երկրում։ Նա պիտի քանդի, բռնի, գործ սարքել տա, միտինգ անի... Նա ունի խորհրդարանական մեծամասնություն, որի անդամներին ենթարկում է թրաֆիկինգի, նա ունի ուժայիններ, որոնցով վախեցնում է մյուսներին։

Մյուս կողմից՝ հանրաքվեն լավ առիթ է կոնտրմիտինգ անելու։ Ուղղակի պետք է ժողովրդի հետ խոսել՝ չգոռգոռալ, չճվճվալ, չվիրավորել, այլ՝ հանգիստ խոսել։

Հ. Գ. Ավելի ուշ Փաշինյանն իր ՖԲ-ում գրել է. «Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց։ Հպարտ եմ ձեզ համար»։ Հասկանալի է, որ սա դուխ տալու, ներքին մանթրաշը չեզոքացնելու, ինչպես նաև՝ հենց իր ներսի վախերը հաղթահարելու համար է գրվել։ Բայց մաստեր-կլաս համարել երեկվա հակաէսթետիկ նիստը, կներեք, արդեն սիմպտոմատիկ է։ Գուցե իր խմբակցությունում կա աշխարհայացքային լիակատար համընկնո՞ւմ։ Ափսոս է պետությունը։

Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»